Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին սիրիական Իդլիբում միակողմանի գործողություններ իրականցնել
Եթե Ռուսաստանը չիրականացնի իր պարտավորություններն Իդլիբի հարցով, Թուրքիան իրավունք կվերապահի միակողմանի գործողություններ կատարելու: Այդ մասին կիրակի՝ մարտի 8-ին, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «Իզվեստիա»-ն:
«Թուրքիան իրավունք է վերապահում սեփական ռեսուրսներով «Գարնանային վահան» գործողության նպատակներին հասնելու համար, եթե Մոսկվան չիրագործի Սիրիայի հարցով պարտավորությունները»,- նրա խոսքերը մեջբերում է «Անադոլու»-ն:
Էրդողանն ընդգծել է, որ երկրի համար ընդունելի է ցանկացած որոշումը, որը թույլ կտա ապահովել Իդլիբի բնակչության եւ Թուրքիայի սահմանների անվտանգությունը:
Մարտի 6-ի գիշերն Իդլիբում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ: Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման հարցով կենտրոնի ղեկավար, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ դրանից հետո սիրիական ահաբեկիչներն արձակել են վեց կրակոց, սակայն մարտի 7-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ խախտումներ չեն գրանցվել:
Մարտի 5-ին Կրեմլում կայացել են Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները: Երկու երկրների նախագահները երեք ժամ շարունակ շփվել են առանձին, այնուհետեւ սկսվել է պատվիրակությունների հետ աշխատանքը: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել են Սիրիայում իրավիճակը կարգավորելու շուրջ գործողությունները:
Իդլիբում իրավիճակը սրվել էր 2020 թվականի հունվարին: Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի բանակը շարունակել էր հարձակումը ապաէսկալացիայի գոտու խորքում ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակում՝ հասնելով Թուրքիայի դիտակետերին: Թուրք զինվորականներն ի պատասխան սկսել էին աջակցություն ցուցաբերել այսպես կոչված սիրիական ընդդիմության ջոկատներին:
Փետրվարի վերջին ՍԱՀ բանակի կրակոցների հետեւանքով զոհվել էր 33 թուրք զինվոր: Այդժամ Անկարան սկսել էր «Գարնանային վահան» կոչվող հերթական գործողությունը Սիրիայում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը