Դատավորի տանը սպանել են դեռահասի. կասկածվում է տան տիրոջ որդին
Սանկտ Պետերբուրգում 15-ամյա դպրոցականի սպանությունը կատարվել է դատավորի տանը երեկույթի ժամանակ, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
«112» Telegram-ալիքի տվյալներով՝ դեպքի պահին տան տերը տանը չէր. այնտեղ գտնվել են նրա որդին եւ մի քանի դեռահասներ:
Քննիչների կողմից հարցաքննված սպանության վկաները պնդում են, որ անչափահասի ուղղությամբ կրակել է դատավորի 15-ամյա որդի Արտյոմ Ս.-ն: Կրակոցը պատահական էր, թե կանխամտածված՝ հայտնի չէ:
Նշվում է, որ ե՛ւ սպանվածը, ե՛ւ ենթադրյալ հանցագործը սովորում են միեւնույն գիմնազիայում:
«Mash նա Մոյկե» Telegram-ալիքն իր հերթին հայտնել է սպանվածի անձի ինքնության մասին. նա Վլադ Բ.-ն է, որը հետաքրքրվում էր ֆուտբոլով, երկրպագում էր «Զենիթ»-ին եւ հեռարձակում հոքեյի խաղեր:
Կոլպինոյում դեռահասի սպանության մասին հայտնի է դարձել նախօրեին՝ մարտի 7-ին: Դպրոցականի դին աստիճանավանդակի վրա հայտնաբերել է շենքի բնակիչներից մեկը: Դեպքից անմիջապես հետո Վլադի ենթադրյալ մարդասպանը փախուստի է դիմել. նրան որոնում են իրավապահ մարմինները: Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը