Չինաստանը ցանկանում է դյուրացնել օտարերկրացիների համար կացության մշտական թույլտվություն ստանալը
Չինաստանի իշխանությունները, հավանաբար, մոտ ժամանակներում կդյուրացնեն օտարերկրյա քաղաքացիների համար կացության մշտական թույլտվություն ստանալու համակարգը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արդարադատության նախարարության հայտարարությունը:
«Չինաստանն այսպիսի միջոցի շնորհիվ պետական շինարարության առաջմղման նպատակի շրջանակ կարող է ներգրավել արտասահմանից տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ կադրերի, ինչպես նաեւ արտասահմանյան կապիտալը,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված իրազեկման մեջ: - Մեր երկրին անհրաժեշտ է արդեն գոյություն ունեցող համակարգի հիման վրա հաստատել Չինաստանի տարածքում օտարերկրացիների անժամկետ բնակվելու (նոր) կանոններ»:
Նշվում է, որ այս գաղափարը դեռեւս քննարկման փուլում է: Սրա հետ կապված պետական իշխանության իրավասու մարմինները բնակիչների շրջանում անցկացնում են հանրային կարծիքի հարցում՝ նրանց ցանկությունները հաշվի առնելու համար: Հայտարարության համաձայն՝ նման նախաձեռնության մշակման ընթացքում կառավարությունը նաեւ նախատեսում է կատարելագործել միգրացիոն վերահսկողության համակարգը:
Ըստ գոյություն ունեցող կանոնների՝ Չինաստանում մշտական կացության իրավունք կարող են ստանալ միայն 4 կարգի սակավաթիվ օտարերկրացիներ: Առաջինին դասվում են մարդիկ, որոնք չինական տնտեսության մեջ ներդրել են 500 հազարից մինչեւ 2 մլն դոլար, ինչպես նաեւ 3 տարում իրենց երաշխավորել են որպես հուսալի ներդրողներ եւ հարկատուներ:
Այնուհետեւ հաջորդում են նրանք, ովքեր երկրում բնակվում են 3 տարուց ոչ պակաս եւ արդեն 4 տարի խոշոր ընկերություններում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: Նրանց են հավասարվում առաջատար բուհերի արժեքավոր գիտաշխատողները: Դրանից բացի, այդպիսի արտոնություն է տրամադրվում անձանց, որոնք Չինաստանի առջեւ մեծ վաստակ ունեն, եւ վերջապես՝ նրանց, ովքեր նյութապես ապահովված են եւ նվազագույնը 5 տարի ամուսնացած են Չինաստանի քաղաքացու հետ՝ երկրում ապրելով տարեկան 9 ամսից ոչ պակաս:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2004 թվականից 2019-ի սկիզբ Չինաստանում կացության իրավունք են ստացել միայն 15,7 հազար օտարերկրացիներ, նրանցից 65 տոկոսը ամուսնացած է Չինաստանի քաղաքացիների հետ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից