Բիլ Քլինթոնը տարիներ անց մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ սիրավեպը
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմում մեկնաբանել է իր նախագահության ընթացքում՝ 1995 թվականին, 22-ամյա փորձնակ Մոնիկա Լևինսկու հետ ունեցած սիրային հարաբերությունները, գրում է BBC-ն:
Քլինթոնը կատարվածն անվանել է «աններելի» սխալ: Նրա պնդմամբ՝ 22 տարեկան աղջկա հետ սիրավեպը նրա համար «ծանրաբեռնվածությունը թեթևացնելու» միջոց էր, որը կուտակվել էր աշխատանքի պատճառով:
«Յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում հանդիպում է դժվարությունների, հիասթափությունների, վախերի և այդ ճանապարհով փորձում է հաղթահարել խնդիրները»,- ասել է նա:
Բիլ Քլինթոնը նաև հայտնել է, որ «իսկապես ցավում է», որ Մոնիկա Լևինսկու անունն արատավորվել է իրենց հարաբերությունների պատճառով, որն աղջկան ուղեկցել է նրա ամբողջ կյանքի ընթացքում:
Հիլարի Քլինթոնը, իր հերթին, պատմել է, որ ամուսնու դավաճանությունը նրան մեծ ցավ է պատճառել:
«Չէի կարողանում հավատալ: Ինձ համար չափազանց ցավալի էր»,- խոստովանել է նա:
Նախկին առաջին տիկինը նշել է, որ մտածել է ամուսնալուծության մասին, սակայն դուստրը՝ Չելսին, օգնել է նրանց պահպանել հարաբերությունները:
«Ամուսնուս հետ մնալու որոշումը շատերը ճիշտ, իսկ ոմանք էլ սխալ որոշում էին համարում»,- հավելել է Հիլարի Քլինթոնը:
1998-ին համաշխարհային սեքս-սկանդալի կենտրոնում էր հայտնվել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, երբ հայտնի էր դարձել, որ նա սիրային հարաբերությունների մեջ է Սպիտակ տան աշխատակցուհի 22-ամյա Մոնիկա Լևինսկու հետ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից