Ռուսների մեծ մասը դեմ է կին նախագահին կամ վարչապետին
Ռուսների մեծամասնությունը չի ցանկանում կին տեսնել ՌԴ նախագահ պաշտոնում` համարելով, որ կնոջն ավելի հարմար կլինի սոցիալական ոլորտներից մեկի գերատեսչության ղեկավարի պաշտոնը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:
Կին նախագահին դեմ է արտահայտվել հարցվածների 68 տոկոսը, 21 տոկոսը կողմ է արտահայտվել: 56 տոկոսը դեմ է արտահայտվել կին վարչապետին, 31 տոկոսը կողմ է եղել: Հարցվածների 83 տոկոսը չի ցանկացել կին տեսնել ուժային գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Յուրաքանչյուր երկրորդի կարծիքով` կնոջը համապատասխանում է ղեկավարել քաղաքական կուսակցություն, դումայի խմբակցությունները կամ հանձնաժողովները: 69 տոկոսը կնոջը կտային առողջապահության, կրթության կամ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:
Կենտրոնի սոցիոլոգները նշել են, որ երիտասարդ քաղաքացիներն ավելի շատ են աջակցություն հայտնել կանանց քաղաքական ամբիցիաներին: Նախագահի պաշտոնում կնոջ գաղափարը սատարել է հարցման մասնակիցների 53 տոկոսը` 18-24 տարեկան տարիքային խմբից, վարչապետի պաշտոնում՝ 50 տոկոսը: Ընդ որում, 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում հարցվածների 78 տոկոսը նախագահությունը տղամարդու մասնագիտություն է համարել, 66 տոկոսն այդպիսին է համարել նաեւ վարչապետի պաշտոնը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից