Թուրքական բանակը 3 օրում 10 դրոն է կորցրել
Մեկ օրվա ընթացքում սիրիական հակաօդային պաշտպանության ամբողջ սպեկտրի կիրառման արդյունքում թուրքական անօդաչու թռչող սարքերը նվազեցրել են ակտիվությունը Մեծ Իդլիբ շրջանի (Իդլիբ և Համ նահանգները, Հալեպի և Լաթաքիայի նահանգների մի մասը) երկնքում. տեղեկացնում է yerkir.am-ը՝ «Военный обозреватель» պարբերականին հղումով:
Մարտի 4-ին կառավարական ուժերին հաջողվել է ևս 2 հարվածային դրոն խոցել: Երկրորդ անօդաչու թռչող սարքը՝ թուրքական արտադրության Bayraktar TB2-ը, խոցվել է մութ ժամանակ և դարձել երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացված 10-րդ թուրքական դրոնը:
Վերջին օրերին առնվազն 2 անգամ սիրիական ՀՕՊ-ը կիրառել է «Բուկ-Մ2» զենիթահրթիռային համակարգեր: Նաև տեղեկություն կա, որ Սիրիայի բանակի կողմից Ս-200 համակարգ է կիրառվել թուրքական Ֆ-16 կործանիչի դեմ: Ինչպես մի քանի օր առաջ, թուրք օդաչուին հաջողվել է խուսափել Ս-200-ի հրթիռից:
Ըստ պարբերականի՝ Իդլիբում թուրքական գործողության ընթացքում ոչնչացվել է առնվազն 6 Anka-S և 7 Bayraktar TB2:
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Թուրքիային չի հաջողվել զավթել տիրապետությունն օդում, իսկ դա կարևորագույն պահ էր թուրքական ամբողջ գործողության համար»,- ընդգծում է պարբերականը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը