Սորոսը կոչ է արել Եվրոպային օգնել Թուրքիայի նախագահին ՌԴ դեմ պայքարում
Աշխարհահռչակ միլիարդատեր Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում Եվրոպային կոչ է անում Ռուսաստանի դեմ պայքարում աջակցել Թուրքիային։
Նա նշում է, որ Ռուսաստանը փորձում էր Բաշար Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում, նաև փորձում էր վերականգնել տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը, որը կորցրել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։
Նա մեղադրում է Ասադին բռնարար լինելու մեջ, Պուտինին՝ Սիրիայում բռնությունների մեջ։ Իսկ Թուրքիան, ըստ նրա, միակն է, որը հոգ է տարել խաղաղ բնակիչների մասին։ «Ռուսական ինքնաթիռների հարվածներն անցյալ ամիս սպանել են 34 թուրք զինվոր։Սակայն, Թուրքիան չի համարձակվել հարձակվել ուղիղ Ռուսաստանի վրա, քանի որ ռուսական օդուժն ավելի հզոր է։ Ռուսաստանն ատոմային զենք ունի, իսկ Թուրքիան՝ ոչ»,- նշում է Սորոսը։
«Եվրոպան, որը կենտրոնացած է փախստականների հոսքը սահմանափակելու վրա, պետք է գիտակցի, որ Թուրքիան արդեն կրել է հիմնական հարվածը փախստականների մասով։ Թուրքիան արդեն ընդունել է մոտ 3,5 միլիոն փախստական իր երկրի սահմաններում, այն չի կարող Ասադի և Պուտինի կողմից դեպի իր սահմաններ ուղղվող ևս մեկ միլիոն փախստական ընդունել»,- հավելել է նա։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը