ԵՄ-ը 700 մլն եվրո կտրամադրի Հունաստանին՝ կապված Թուրքիայից ներգաղթյալների հոսքի հետ
Եվրամիությունը 700 մլն եվրո կտրամադրի Հունաստանին՝ կապված Թուրքիայից ներգաղթյալների հոսքի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հունաստանին աջակցել է ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նրա ջանքերը:
«Մեր գլխավոր առաջնահարթությունն է ապահովել Հունաստանի արտաքին սահմանների անվտանգությունը»,- նրա խոսքը մեջբերում է BBC-ը:
Նա խոստացել է 700 մլն եվրո ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հունաստանին:
Թուրքիան անցած շաբաթ հայտարարել է, որ կբացի սահմանը փախստականների եւ ներգաղթյալների համար, որոնք կկարողանան Եվրոպա ներթափանցել: Հունաստանի կառավարության տվյալներով՝ շաբաթ օրվանից Թուրքիայի կողմից սահմանը հատելու առնվազն 24 000 փորձ է կանխվել:
«Հունաստանի հոգսերը մեր հոգսերն են: Դա ոչ միայն հունական սահմանն է, այլ նաեւ եվրոպական սահմանը: Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք Հունաստանի իշխանություններին»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա հավելել է, որ կցանկանար իր կարեկցանքը հայտնել ներգաղթյալներին, որոնք տրվել են կեղծ խոստումներին:
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը չի տրվի շանտաժներին:
«Դա այլեւս փախստականների խնդիրը չէ: Դա ակնհայտորեն Թուրքիայի փորձն է հուսահատված մարդկանց օգտագործել՝ իր աշխարհաքաղաքական օրակարգն առաջ տանելու եւ Սիրիայի սարսափելի վիճակից ուշադրությունը շեղելու համար»,- ասել է նա:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը