Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Լրջանալու պահը կամ ո՞վ անիծեց մեզ

Եւ ինչպես չհամաձայնես Ֆեոդոր Դոստաեւսկու հետ, այն էլ Հայաստանում վերջին մեկուկես տարում տեղի ունեցածը տեսնելուց հետո, որ յուրաքանչյուր անցումային ժամանակաշրջանում գլուխ է բարձրացնում այս տականքը, որը գոյություն ունի ցանկացած հասարակությունում:

Ընդ որում, մեծ մտածողի դիպուկ բնորոշմամբ, այդ տականքը ոչ միայն որեւէ կոնկրետ նպատակ, այլ մտքի նշույլ անգամ չունի: Նրանք միայն ամբողջ ուժով արտահայտում են անհամբերություն եւ անհանգստություն: 

Այս տականքը, որպես կանոն, ինքն էլ չհասկանալով, գրեթե միշտ հայտնվում է կոնկրետ նպատակ ունեցող «առաջադեմների» փոքրիկ կույտի հրամանի ներքո եւ ուղղորդվում նրանց կողմից, եթե իհարկե «առաջադեմները» բաղկացած չեն ապուշներից, ինչը նույնպես պատահում է:

Հենց այս իրավիճակում, հենց այս մթնոլորտում էլ կատարվում են ամենանողկալի արարքներն ու քայլերը, որոնց հետեւանքները մաքրելը հետո դժվար է լինում, երբեմն նույնիսկ անհնար:

Այն մթնոլորտը, որ ստեղծվել է հետիշխանափոխական Հայաստանում, ամենանուրբ բնորոշմամբ, սարսափելի է: Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան որեւէ մեկին քննադատելիս օգտագործում է փողոցի խուժանին, անկիրթ զանգվածին բնորոշ արտահայտություններ, ապա հասկանում ես, որ իրավիճակն ավելի լուրջ է, ավելի ծանր, քան կարող է թվալ:

Մարդուն կարող են տնտեսական հանցագործության մեջ կասկածելու համար կալանավորել, միայն այն պատճառով, որ չի լռում եւ արտահայտում է իր կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, բայց ՀՀ քաղաքացու ավտոմեքենան ջարդող, ատրճանակով փողոցում վազողին կարող են արդարացնել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարող են ապօրինաբար պահել կալանքի տակ, անկիրթ զանգվածին համոզելով, որ դա արդարադատության հաղթանակն է:

Վարչապետը Սեւանի մարքության պատասխանատվությունը փորձում է դնել լճի ափին սեփականություն ունեցողների վրա, իսկ կառավարության որեւէ անդամ նրան չի հուշում, որ տնտեսվարողը ոչ միայն չի կարող, այլ իրավունք էլ չունի զբաղվել լճի մաքրության հարցերով. նրանք ընդամենը պարտավոր են ենթարկվել սահմանված նորմերին:

Եւ այստեղ առաջին հերթին կարեւոր է, թե ինչ բացասական շեշտադրումներով է խոսում վարչապետը տնտեսվարողների մասին, ում մոտ հյուրընկալվել եւ նրանց պատրաստած ձկները ժպիտը դեմքին համտեսում էր ընդամենը շաբաթներ առաջ:

Վարչապետը նույն տոնով խոսում է ցածր աշխատավարձով աշխատողների, ցածր աշխատավարձով չաշխատողների, նախկին պաշտոնյաների, այլախոհների, այս կամ այն հարցի շուրջ այլ տեսակետ ունեցողների, բնապահպանների, բոլորի մասին:

Եւ այս բացասական էներգիան տարածվում է երկրով մեկ: Տարածվում եւ ստեղծում է մի գաղջ մթնոլորտ, որտեղ անկիրթ զանգվածը, որտեղ հավատից եւ բարոյական շատ արժեքներից հեռու զանգվածը պատրաստ է ցանկացած ստոր արարքների:

Եւ այս հասարակությունը չի կարող առաջընթաց արձանագրել, այս երկրում չեն կարող ներդրումներ լինել: Ամեն քայլ ունենում է իր հետեւանքները: Եւ երբ մեր հարեւանը ցինիկաբար հարձակվում է Սիրիայի վրա, իսկ դուք ֆլեշմոբ եք խաղում, իսկ կառավարության նիստում ձեւական քննարկում ռազմաճակատի գոտուց հայերին հեռացնելու մասին հարցը, այդ ամենն արդեն անլուրջ է թվում: Սա արդեն վտանգավոր անլրջություն է:

Գեղամ Նազարյան

Top-News.am