Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Իշխանության ձախողման հիմնական պատճառները

Գործող իշխանության ձախողումը օր օրի ավելի նկատելի է դառնւմ հասարակության տարբեր շերտերի համար։ Այն ձեռք է բերում խիստ կիրառական նշանակություն, ինչը մեծացնում է թե ռիսկերը, թե պատասխանատվությունը։ Բոլորիս։

Լայն հանրային աջակցությամբ ձեւավորված եւ ահռելի դրական սպասումներ կրող իշխանությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում վերածվեց սովորական յուրայինների իշխանության։ Փորձենք հասկանալ, որոնք էին ձախողման հիմնական պատճառները, թույլ տրված հիմնական սխալները։

1. Ապրիլյան խոստումներից եւ կարգախոսերից սահուն անցում կատարեց կեղծ օրակարգերի, որոնք ժողովրդի սպասումների եւ ակնկալիքների հետ որեւէ կապ չունեին: Օրակարգը կեղծ էր հանրության համար, բայց պարզվեց, որ նոր իշխանության շարժիչը, մոտիվացիան հենց դա էր՝ 24 ժամյա կռիվ անցյալի հետ ու ներկայի եւ ապագայի ստորադասում անցյալին։

2.Իշխանությունը դարձավ մարտի մեկի գերին: Նա այդպես էլ չհասկացավ, որ պետության հեռանկարն ապագայում է եւ ոչ անցյալում՝ այն էլ ողբերգական էջում: Փաշինյանը չհասկացավ, որ մարտի մեկը խորքային բարդ եւ նուրբ խնդիր է, եւ ոչ թե մեկ օրվա մեկ ժամվա ուժային գործողության հարց: Խորքային վերլուծության եւ հանրային համերաշխության սահմաններում լուծում գտնելու փոխարեն, ընտրվեց հորինված քրեական գործի ճանապարհը։ Իսկ սա դա մաշում է պետության ռեսուրսը։

3. Իշխանությունը որպես ինքնադրսեւորման միջոց ընտրեց պարզունակ ագրեսիվությունը, դրանով իրենից վանելով կրթված եւ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք մեկ տարի առաջ պատրաստ էին աշխատել, օգնել կառավարությանը, իսկապես տեսնել եւ ձևավորել նոր էջ ու նոր փուլ երկրի կյանքում։ Իշխանությունը իր չդադարող ագրեսիվությունը փոխանցեց զանգվածներին, որոնց այսուհետ շատ դժվար է լինելու տեղափոխել կառուցողական հուն։ Իշխանության ագրեսիան մտել է ամեն փողոց, ամեն հիմնարկ, բակ ու տուն։

4. Հեղափոխական իշխանությունը պատրաստ չլինելով իշխանությունը վերցնելուն եւ չունենալով երկիրը զարգացնելու տեսլական, ծրագիր եւ գաղափարներ, փոխանակ այդ բացը լրացներ իր շուրջը համախմբելով երկրի մտավոր ռեսուրսը եւ երկրի զարգացման երկարաժամկետ լուրջ եւ իրատեսական ծրագրեր մշակեր, ընտրեց պոպուլիզմը, ընտրեց ամբոխավարությունը եւ որոշեց հենվել ամբոխի վրա, իրականացնելով քայլեր, որոնք ամբոխին բավարարելուց բացի ծանր հարված են հասցնում երկրի ներկային, ապագային եւ անվտանգությանը:

5. Իշխանության կոպտագույն սխալներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։ Սա անձնական համակրանքի կամ հակակրանքի խնդիր չէ։ Սա բազմաշերտ կոպիտ սխալ էր, որը երկիրը առողջ զարգացման հունից մի կողմ շպրտեց։ Իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ցույց տվեց, որ գործ ունենք ամենապարզունակ վրեժի եւ սեւեռվածության հետ, որը որեւէ կապ չունի պետական մտածողության հետ: Իսկ նման իշխանությունները չեն կարող ունենալ առաքելություն, չեն կարող համոզել եւ համախմբել հանրությանը ու երկիրը տանել առաջ։ Նույնիսկ, եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր պատճառներով լռում են ու չեն բարձրաձայնում իրենց աջակցությունը Քոչարյանին, նրանք իրենց հոգու խորքում իրենց տներում գիտեն, որ շատ վատ բան է կատարվում եւ սա ոչ մի հեռանկար չունեցող ընթացք է։ Այդ անհեռանկարայնությունը փոխանցվում է կյանքի բոլոր ոլորտներ։ Սեւեռվելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վրա, Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքը որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ եւ բոլորովին էլ ժողովրդավար գործիչ չէ եւ ամեն կերպ փորձում է լիակատար ազդեցություն սահմանել դատական իշխանության վրա: Սա կոտրեց հանրության լիբերալ եւ իրավագիտակից շերտին։ Ի վերջո, հնարավոր է մի ցանկացած մարդուց հակաքարոզչությամբ հրեշ սարքել, բայց ավելի երկար ժամանակահատվածում, դա անհնար է։ Հիմա այս հարցը մտել է այդ ՝ անհնարինության փուլը։ Ի վերջո, Քոչարյանի ժամանակ են կառուցվել Հայաստանի, այդ թվում «նոր Հայաստանի» հիմնական արտադրական եւ ենթակառուցվածքային հզորությունները։

6. Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը իշխանության ձախողման պատճառներից է։ Լայն հանրությունը դա զգում է իր բոլոր բջիջներով, եթե նույնիսկ նրան ամեն կերպ համոզեն թե դա այդպես չէ։ Խոպանչիից մինչեւ գործարար, դիվանագետից մինչեւ ուժային, սա գիտեն, ու սա թաքցնել այլեւս չի լինում։ Հարյուր հազարավոր մարդիկ տարբեր թելերով կապված են ռուսական իրականության հետ եւ ուղղակիորեն զգում են սառնությունը ու նաեւ կռահում դրա պատճառները, ու հասկանում հետեւանքները։

7. Ձախողման պատճառների մեջ կա մեկը, որը կարիք չունի երկար դետալային նկարագրման։ Դա հնարավոր է ձեւակերպել մեկ բառով՝ անլրջություն։ Բայց խնդիրն այն է, որ դա կարող է ունենալ չափազանց լուրջ հետևանքներ։

Գեղամ Նազարյան

Top-News.am