Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Երկիր, որտեղ Պուտին-Թրամփ հանդիպումն իրադարձություն չէ

Արդեն մի քանի օր է՝ աշխարհի թիվ մեկ իրադարձությունը Ճապոնիայում կայացած Պուտին-Թրամփ մեկուկես ժամանոց հանդիպումն է: Աշխարհի, բայց ոչ Հայաստանի համար:

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը դարձել է ոչ միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, այլ նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների լրագրողների, քաղաքագետների, փորձագետների թիվ մեկ քննարկվող թեման:

Աշխարհը փորձում է հասկանալ, թե այդ ինչի շուրջ են համաձայնության եկել Թրամփն ու Պուտինը, որ այդքան գոհ դուրս եկան բանակցությունների սեղանից, եւ ինչ հետեւանքներ կունենան այդ պայմանավորվածություններն աշխարհի համար: Աշխարհը, բայց ոչ Հայաստանը:

Արցախի խնդիր, Իրանի հետ սահման ունեցող, Թուրքիայի հետ հարաբերություններ չունեցող Հայաստանում Թրամփ-Պուտին հանդիպումն անտեսվեց: Մեր հանրության, լրատվամիջոցների ճնշող մեծամասնոսւթյան համար այդ հանդիպումն ավելի անկարեւոր էր, քան Ձախ Հարութի համերգը, որից անգամ լայվ էր մտել թիվ մեկ պաշտոնյան:

Տարիներ առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան (1996-2001թ.թ.) Միշել Լեգրան, որը հաճախ դիվանագիտությունը մի կողմ էր դնում եւ ասում այն, ինչ մտածում էր, քանի որ իրոք սիրում էր Հայաստանն ու հայ ժողովրդին, ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, թե հայերը, հայաստանցիները շարունակում են իրենց զգալ մեծ երկրի ծայրագավառի բնակիչներ:

Նա իր պնդումը հիմնավորեց այսպես. «Հայաստանում մամուլը միջազգային իրադարձություններին շատ քիչ տեղ է հատկացնում, լրատվամիջոցներ կան, որ անգամ միջազգային իրադարձություններին էջ չեն տրամադրում, քանի որ դուք ձեզ դեռ առանձին երկիր չեք զգում, դուք ձեզ համարում եք մեծ երկրի ծայրագավառի բնակիչներ, որոնց հետաքրքիր են բացառապես իրենց նեղ, հիմնականում կենցաղային խնդիրները»:

Լեգրան ասաց, որ ֆրանսիացին առաջինը ծանոթանում է միջազգային իրադարձուրթյուններին, քանի որ իրեն պատասխանատու է համարում ամբողջ աշխարհի համար: 

Միշել Լեգրայի ասուլիսից անցել է մոտ քսան տարի. ցավոք մտածողության առումով գրեթե ոչինչ կամ ոչինչ չի փոխվել: Մեզ համար ավելի կարեւոր է ոչ թե Թրամփ-Պուտին հանդիպումը, որտեղ ձեռք բերած համաձայնություններից կամ հակառակը կախված է լինելու նաեւ Հայաստանի հետագա ընթացքը, Արցախի հարցի կարգավորումը, այլ Երեւանի քաղաքապետի անկիրթ խոսնակի զզվելի արտահայտությունները:

Մեր հանրության, անգամ լրատվամիջոցների համար կարեւոր է ոչ թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, այլ նվազագույն աշխատավարձը մի քանի հազարով բարձրացնելու խոստումը, ընդ որում, դա էլ քննարկում են առանց հաշվի առնելու դրամի հնարավոր արժեզրկումը եւ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի փոփոխումը:

Ի՞նչ Թրամփ-Պուտին հանդիպում, ինչ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներ: Մեր հանրության եւ մամուլի, սուպերնախարարներից մեկի համար ավելի, շատ ավելի կարեւոր է, թե ինչու մի երգիչ համարձակվեց երգել Սերժ Սարգսյանի համար: 

Նրանք, ովքեր չեն նկատում Պուտին-Թրամփ հանդիպումը, դեռ մեկ տարի առաջ անարգանքի սյունին գամեցին Ձախ Հարութին Սերժ Սարգսյանի հետ բարեւելիս խոնհարվելու համար, իսկ հիմա մոռացած այդ մասին սիրում են Ձախ Հարութին: Նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ սիրում եւ գովերգում էին Նիկոլի մասին երգեր հյուսող երգիչներին եւ ռեփերներին, հանկարծ ատում են Սերժ Սարգսյանի մասին երգողներին: Իսկ նրանք պետական բարձր պաշտոնյաներ են, անգամ նախարարներ:

Անգամ ադրբեջանական մամուլն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հեղեղված վերլուծություններով, հարցազրույցներով: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունենալու Իրանի եւ Արցախի խնդրի կարգավորման վրա այդ հանդիպումը: Սա Ադրբեջանում, իսկ Հայաստանում Թրամփ-Պուտին հանդիպումից միլիոնավոր անգամ կարեւոր է այն արջը, որը հինգ ճագարի էր վնասել:

Մենք առանց վերլուծելու անցնում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարության կողքով, մենք շատ արագ մոռանում ենք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկությունը, մենք լուրջ չենք վերաբերում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ չենք փորձում հաշվարկել հնարավոր ռիսկերն ու վնասները, եւ մենք այսքանից հետո չէինք կարող լուրջ վերաբերել Թրամփ-Պուտին հանդիպմանը:

Ավելի պարզ լինելու համար ասենք, որ մեր վերաբերմունքը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպամնը նույնն է, եթե Հանրային հեռուստաալիքը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խաղերի փոխարեն հեռարձակի Լիլիթ Հովհաննիսյանի համերգները, իսկ հանրությունն էլ դա շատ նորմալ կհամարի:

Այսպիսին ենք մենք, այսպիսին է մեր հանրությունը, բնականաբար, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Գեղամ Նազարյան

Top-News.am      

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում