Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Հատուկ քննչական խունտա՞

Գագիկ Ջհանգիրյանի վերջին հարցազրույցներն ինքնախոստովանական ցուցմունքներ են: Մամուլում եւ սոցցանցերում վաղուց կար վարկած, որ ՀՔԾ-ի հետեւից երեւում են Գագիկ Ջհանգիրյանի ականջները, որ նա է «սահմանադրական կարգի տապալման» լեգենդի հեղինակը, իսկ ՀՔԾ ղեկավարն ուղղակի գործի քննությունը տեղավորում է այդ լեգենդի տակ։

Եթե Գագիկ Ջհանգիրյանը լրագրողին ասում է, թե մարտի 1-ի գործի նախաքննությունը գնում է ճիշտ ճանապարհով, ապա նշանակում է, որ նա առնվազն տիրապետում է նախաքննության մանրամասներին: Եւ այստեղ հարց է առաջանում, որն առաջին հերթին պետք է հետաքրքրի իրավապահ մարմինների ղեկավարությանը՝ ո՞վ է, ինչ պաշտոն է զբաղեցնում Ջհանգիրյանը, որ տիրապետում է նախաքննության նյութերին: Որտեղի՞ց նա գիտե մանրամասները։ Գագիկ Ջհանգիրյանը պաշտպանում է իր հորինած տեսությունը, բայց իր բնավորության համաձայն, դա անում է ոչ ուղիղ, որպեսզի վաղը կարողանա գործի տապալումից հետո ողջ մեղքը բարդել ՀՔԾ- ի վրա։

«Մարտի 1-ի գործով շուտով ականատես կլինենք նոր բացահայտումների եւ հաղորդումների»,- ասում է նույն Ջհանգիրյանը, բառիս բուն իմաստով, տալով ինքնախոստովանական ցուցմունք: Հարցը դարձյալ նույնն է. որտեղի՞ց գիտե Ջհանգիրյանը։ Այս պարզ հարցը Ջհանգիրյանին պետք է տար լրագրողը, բայց դա չարեց՝ հարցազրույցը, գուցե, պետպատվերի շրջանակներում էր։

Եւ այստեղ ինչպես չհիշես 2008թ. նախամարտիմեկյան որոշ իրադարձություններ, հատկապես այն համառ խոսակցություններն ու լուրերը, որ ուժայինների հետ, մասնավորապես պաշտպանության նախարարի երկու տեղեկալների հետ բանակցել եւ նրանց փորձել է քաղաքական գործընթացներին խառնել հենց Գագիկ Ջհանգիրյանը: Ես իրավաբան չեմ, բայց սա, կարծես թե, պետական հեղաշրջման փորձի էր նման, նվազագույնը՝ սահմանադրական կարգի տապալման։

Եւ հիմա նույն մարդը, որը, մեղմ ասած, խառն է եղել մարտիմեկյան իրադարձություններին, դարձել է մարտի 1-ի գործի բացահայտող:

Ոչ թե Գագիկ Ջհանգիրյանը պետք է զբաղվի մարտի 1-ի բացահայտմամբ, այլ պետք է նրան մի շարք հարցեր ուղղեն համապատասխան մարմինները, հասկանալու համար, թե նա իրո՞ք բանակցել է պաշտպանության փոխնախարարների հետ, եւ թե հիմա որտեղի՞ց գիտե, թե նախաքննությունը ճիշտ ճանապարհով է ընթանում, որ գործերն են միացվելու եւ անջատվելու, ինչ նոր բացահայտումներ են արվելու:

Եթե ոչ այսօր, ապա վաղը այս հարցերն իրավապահները հաստատ տալու են։

Բացի այդ, Գագիկ Ջհանգիրյանին անպայման պետք է ասել՝ եթե բողոքում եք դատաիրավական համակարգից, ապա առաջին հերթին պետք է ձեզ մեղադրեք, քանի որ 2000-ականներին բավական բարձր դիրք էիք զբաղեցնում գլխավոր դատախազությունում, բացի այդ, ըստ արժանահավատ աղբյուրների, համակարգում էիք դատարանների հետ աշխատանքը:

Գագիկ Ջհանգիրյանին պետք է հուշենք, որ նա իրավունք չուներ 2008թ. մասնակցեր հետընտրական հանրահավաքներին, հայտնվեր հարթակում, առանց նախապես հրաժարական տալու: Գլխավոր դատախազի տեղակալն իրավունք չուներ դիմել այդ քայլին: Միայն այդ արարքի համար նրան կարող էին պատասխանատվության ենթարկել:

Շատ կարեւոր է ընդգծել, որ Գագիկ Ջհանգիրյանին ժամանակին լայն լիազորություններ էր տված, որ նա բացահայտեր հոկտեմբերի 27-ի գործը, բայց նա ժողովրդին միայն հույզեր վաճառեց, հույս ունենալով այդ ալիքի վրա իր ընկերների հետ իշխանություն ձեւավորել: Հիմա նույնը կրկնվում է մարտի 1-ի գործում: Եւ կրկին հույզեր, եւ կրկին ոչ մի կոնկրետություն բուն քրգործում:

Շատերին է հետաքրքրում, թե ինչու հանկարծ Հանրայինի եթերում մարտի 3-ին հայտնվեցին Անդրանիկ Քոչարյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Պատասխանը շատ պարզ է. նրանք փորձեցին փրկել մարտի 1-ի երթից հետո ստեղծված իրավիճակը: Մարտի 1-ին իշխանությունները փորձեցին ոչ թե համերաշխության երթ, այլ ուժի ցուցադրման գործողություն իրականացնել եւ տապալվեցին:

Չնայած վարչական ռեսուրսի գործադրմանը, հավաքվեց ոչ թե 50 կամ 100 հազար մարդ, այլ ընդամենը 5 հազար: Երթից ընդամենը հարյուր մետր այն կողմ այլ իրականություն էր, իսկ բուն երթն էլ որեւէ էներգետիկա չուներ:

Այս իրավիճակում իշխանությունները եթեր ուղարկեցին իրենց ծանր հրետանուն, ժողովրդին հուզական դաշտ վերադարձնելու համար, բայց կրկին տապալվեցին, քանի որ այլ կերպ այս իրավիճակում չէր կարող լինել:

Գեղամ Նազարյան

Top-News.am