Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Խմբագրի սյունակ

Սեյրան Օհանյանը հստակ պատասխան տվեց բազմաթիվ հարցերի

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերթական անգամ անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին եւ շեշտել, որ ոչ մինչեւ մարտի 1-ի ողբերգությունը, ոչ դրանից հետո բանակը ժողովրդի հետ որեւէ բախման չի մտել:

Սեյրան Օհանյանը տվեց բազմաթիվ հարցերի պատասխաններ, ընդ որում՝ տվեց շատ հստակ, պարզ եւ բոլոր նրանք, ովքեր իսկապես ուզում են հասկանալ, թե իրականում ինչ դերակատարում է ունեցել բանակը մարտի 1-ի իրադարձություններին, ինչ է իրենից ներկայացնում 0038 հրամանը՝ սպառիչ պատասխաններ կստանան:

Պաշտպանության նախկին նախարարն ունեցավ իր կենսագրության լավագույն ելույթներից մեկը: Նա ոչ միայն խոսեց բուն դեպքերից, այլ անդրադարձավ պետության համար կարեւորագույն բազմաթիվ հարցերի, տվեց շատ հստակ գնահատականներ:

«Իրավական գործընթացը կեղտ բռնելու գործընթացի մի վերածեք»,- իրավապահ համակարգին կոչով դիմեց Սեյրան Օհանյանը: Նա անընդունելի է համարում այն գործելաոճը, որը ՀՔԾ-ն կիրառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

Մանրակրկտորեն խոսելով մարտի 1-ին բանակի գործողությունների մասին, Սեյրան Օհանյանը հստակ շեշտեց, որ զինված ուժերը գործել են օրենքի սահմաններում, հենվելով նախագահի կողմից ստորագրված արտակարգ դրության մասին հրամանագրի, Սահմանադրության այն մասի, որը հստակ սահմանում է, որ զինված ուժերը երկրի անվտանգության երախավորն են, ինչպես նաեւ կայազորային եւ պահակային ծառայության կանոնագրքերի հիման վրա:

Եւ որ ամենակարեւորն է, բանակի եւ ժողովրդի միջեւ որեւէ բախում չի եղել: 

Անդրադառնալով 0038 հրամանի մասին, Սեյրան Օհանյանը նկատեց, որ եթե այն իր մեջ հակաօրինական տարրեր պարունակեր, ապա շատերի վստահությունը վայելող փաստահավաք խումբը կանդրադառնար այդ հրամանին, բացի այդ այն ընդհանրապես գրավոր չէր լինի, իսկ գրավոր եղածի դեպքում էլ կոչնչացվեր:

Անցնելով մարտի 2-ին իր՝ շտաբի պետ եղած ժամանակ ընթերցած հայտնի տեքստին,  Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այն սկսվել է սիրելի հայրենակիցներ արտահայտությամբ, պահպանել կոռեկտությունը, իսկ վերջում հայտնել է շնորհակալություն:      

Եւ հասկանալի է Սեյրան Օհանյանի զարմանքը, որ քննություն իրականացնող մարմինն ամբողջ տեքստը թողած, ընտրովի, կոնտեքստից դուրս մի արտահայտություն է հանել եւ այն փորձում է օգտագործել որպես մեղադրանք:  

Պաշտպանության նախարարը շատ պարզ եւ հստակ շեշտեց, որ տեքստի նպատակը ժողովրդին եւ բանակին սադրիչներից հեռու պահելն էր:

Ուշագրավ է նաեւ Սեյրան Օհանյանի նկատառումը, որ եթե խնդիր է դրված արդարադատություն իրականացնել, ապա ինչո՞ւ են մոռացության մատնվում 1996թ. հայտնի իրադարձությունները:

Շեշտելով, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին էական դերակատարում են ունեցել երկրի երեք նախագահները, Օհանյանն իր ելույթում նկատեց, որ հենց Ռոբերտ Քոչարյանին էր վերապահված ամենածանր գործը՝ այդ իրավիճակում կայունության ապահովումը, եւ հիմա նա, ինչպես նկատեց պաշտպանության նախարարը, գտնվում է անհավասար պայմաններում մյուս երկուսի նկատմամբ, ավելին՝ զրկված է ազատությունից:

Դժվար է չհամաձայնել Սեյրան Օհանյանի հետ, որ մենք, պետությունը պետք է հարգանքով վերաբերվենք երեք նախագահներին էլ, որոնց ղեկավարությամբ անկախության ենք հասել, հաղթանակներ տարել, տնտեսություն եւ երկիր զարգացրել ու անվտանգություն ապահովել:

Մեկ անգամ եւս ընդգծենք, որ Սեհրան Օհանյանը ունեցավ զինվորական, քաղաքական հասուն գործչին վայել փայլուն ելույթ, որը տալիս է բազմաթիվ հարցերի հստակ պատասխաններ: Կարճ ասած, մենք լսեցինք պետական մտածողություն ունեցող պետական գործչի ելույթ:

Top-News.am