Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

Արեգնազ Մանուկյան. «Իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ»

Նախկինում լրագրող, այժմ՝ «Համախմբում» կուսակցության անդամ և մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ նախ հեռուստաընկերությունում, իսկ այնուհետ նաև համացանցային լրատվամիջոցներում: Վերջին երկու տարիների ընթացքում Արեգնազ Մանուկյանը համատեղել է լրագրությունը քաղաքական գործունեության հետ և առաջիկայում՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայացված է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակի 13-րդ հորիզոնականում, հնարավոր է՝ շարունակի քաղաքական կարիերան նաև օրենսդիր մարմնում:

–Լրագրողի երկար ճանապարհ եք անցել, ինչո՞ւ եք ուզում Ձեր գործունեությունը շարունակել որպես պատգամավոր:


–Պատգամավոր դառնալը երբեք իմ նպատակը չի եղել։ Երբևէ չեմ էլ մտածել, որ կարող եմ հեռանալ իմ սիրած մասնագիտությունից և այլ ուղի ընտրել։ Սակայն, երկրում ստեղծված ծայրաստիճան մտահոգիչ իրավիճակը, առավել ևս, երբ գործի բերումով թերություններն ամբողջապես հենց «ներսից» էի տեսնում, չէր կարող ինձ անտարբեր թողնել։ Անկեղծ եմ ասում՝ շատ դժվար եմ կայացրել որոշումս՝ հրաժարվել լրագրողի աշխատանքից և մտնել քաղաքականություն։ Բայց տարիների փորձը ցույց տվեց, որ խնդիրները միայն լուսաբանելով և դրանք վեր հանելով՝ այդպես էլ լուծում չեն ստանում։ Որոշեցի փորձել այլ ուղի, որը առավել մեծ հնարավորություններ կտա այդ խնդիրներին լուծում տալու և ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար։


-Օրենսդիր մարմնի աշխատանքը լուսաբանելիս շատ լավ եք պատկերացնում այն թերություններն ու բացթողումները, որոնք թույլ են տրվում բարիկադներից այն կողմ: Կարո՞ղ եք դրանցից խուսափել:


–Այս հարցի շուրջ ինքս էլ եմ շատ մտածել՝ կեցությո՞ւնն է թելադրում գիտակցությունը, թե՞ հակառակը։ Ինչո՞ւ է մեր օրենսդիրների մեծամասնությունն օրենքները խախտում, իրենց համարում անպատժելի և ամենակարող, իրենց բնո՞ւյթն է այդպիսին, թե՞ ամենաթողության և վերևից ստացած հովանավորությունն է նրանց այդպիսին դարձրել։ Կարծում եմ՝ որքան էլ մարդն իր բնույթով թերի լինի, եթե բարձրագույն իշխանությունների կողմից համընդհանուր կարգուկանոնի մթնոլորտ ձևավորվի, հասարակության մյուս շերտերն ինքնըստինքյան կենթարկվեն և կհետևեն այդ դրվածքին։ Այդ իսկ պատճառով ես իշխանափոխության կողմնակից եմ։


-Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում, ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը և անհավասարության դրսևորումներին:


–Կանայք պաշտպանության կարիք չունեն։ Կինը պաշտպանության կարիք ունի միայն այն ժամանակ, երբ ինքը չի գիտակցում իր ուժն ու հզորությունը, երբ թույլ է տալիս, որ իրեն նսեմացնեն կամ արհամարհեն։ Իսկ հաղթանակի դեպքում եթե լինեմ խորհրդարանում, բնականաբար, պատրաստ եմ ներկայացնել կանանց շահերը, բայց, կարծում եմ, ամենամեծ պաշտպանությունը հենց իմ և մյուս բոլոր կին թեկնածուների ներկայությունը կլինի օրենսդիր մարմնում, որպես ապացույց, որ կինը միաժամանակ կարող է և՛ ընտանիքի մայր լինել, և՛ ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեություն ծավալել։


– Համամի՞տ եք բոլոր ոլորտներում կին-տղամարդ 50/50 գաղափարի հետ և պատրա՞ստ եք արդյոք այն պաշտպանել։


–Մշտապես դեմ եմ եղել արհեստական ամեն ինչին։ Այսինքն, եթե կինը լավ մասնագետ չէ, սխալ եմ համարում նրան աշխատանքում արհեստականորեն ներգրավելը։ Նույնը նաև՝ տղամարդկանց պարագայում։ Կարծում եմ՝ ազնիվ, պարտաճանաչ, սրտացավ և ակտիվ լինելը բոլորովին պայմանավորված չէ մարդու սեռով։ Մտավախություն ունեմ, որ 50/50 գաղափարը կարող է խտրական վերաբերմունքի հանգեցնել . երբ, ասենք, որևէ տղամարդ ավելի լավ մասնագետ է, քան իգական սեռի ներկայացուցիչը, բայց նրան չեն ընդունում աշխատանքի, որովհետև պետք է 50/50 բանաձևը կիրառեն:


-Այդ դեպքում ձեր պատասխանը «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտությանը, որը բացառում է 50/50 գաղափարը:


– Հարցով պատասխանեմ՝ իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ։ Այն մտքի սրությունը, կանխազգալու կարողությունը, բազմաշերտ մտածելակերպն ու ճկունությունը գրեթե ոչ մի տղամարդ չունի, բայց և կանանց մեծ մասն էլ չունեն տղամարդկանց սառնասրտությունը, տեղում սթափ դատելու և բարդ իրավիճակներում արագ ու առանց զգացականության կողմնորոշվելու կարողությունը։ Այնպես որ, ամեն ինչ փոխլրացվող է. քաղաքականությունում, ինչպես ամենուր, տեղ ունեն և՛ կանայք, և՛ թե տղամարդիկ։


Աղբյուրը՝ «womennet.am»