Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Պարտադիր եւ անկեղծ մաղթանք մեր ընթերցողներին

Մեկ անգամ եւս մոլորակը պտտվեց Արեգակի շուրջ, եւ մենք կրկին պատրաստվում ենք դիմավորել Նոր տարին, պատրաստվում ենք նշել Սուրբ Ծնունդը: 

Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ մենք Սուրբ Ծնունդը նշեինք նույն ոգեւորությամբ, ինչպես Նոր տարին, բայց ամեն ինչ միանգամից չի լինում: Ի վերջո, չմոռանանք, որ մենք Սուրբ Ծնունդը սկսել ենք նշել մոտ յոթանասունամյա դադարից հետո: Ամեն ինչ միանգամից չի լինում:

Եւս մեկ տարի Top-News-ը փորձեց ձեզ ներկայացնել իրավիճակը երկրում, եւ մեր սահմաններից դուրս, փորձեց ձեզ հնարավորին չափ հեռու պահել անտեղի եւ մարդկային միտքը տխրեցնող եւ միաժամանակ ոչինչ չտվող լուրերից: Փորձեցինք, իսկ թե որքանով ստացվեց, կասեք դուք:

Եկող տարի եւս, Աստծո ողորմածությամբ եւ օգնությամբ փորձելու ենք ձեզ տեղեկացնել կարեւոր իրադարձությունների մասին եւ ձեզ հեռու պահել կեղծ կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ ֆեյք լուրերից: 

Ցանկանում ենք, որ եկող տարում դուք պաշտպանված լինեք հատկապես այն լուրերից եւ տեղեկություններից, մեկնաբանություններից եւ վերլուծություններից, որոնց նպատակը մեկն է՝ ուղղորդել ձեզ եւ ձեզ օգտագործել տարատեսակ խաղերի մեջ:

Ցանկացած լուր լսելիս, կարդալիս վերլուծեք այն, փորձեք հասկանալ, թե այն ինչ նպատակ է հետապնդում եւ ավելի պաշտպանված կլինեք:

Մաղթում ենք ձեզ, որ դուք ինքներդ հասկանաք, թե լավ եք հիմա ապրում, թե շատ ավելի լավ, եւ ոչ թե դուք այդ մասին իմանաք պաշտոնյաներից կամ լրատվամիջոցներից:

Մաղթում ենք ձեզ, որ վերջապես սովորեք պայքարել սեփական իրավունքների համար, եւ վերջապես կառավարության անդամներին, երկրի ղեկավարներին չընկալեք որպես տերերի: Հիշեք, նրանք ձեզ նման մարդիկ են եւ պարտավոր են լավ կատարել իրենց գործը, ինչպես եւ դուք եք պարտավոր լավ կատարել հենց ձեր գործը:

Հեռու մնացեք հպարտությունից, բայց եղեք արժանապատիվ, հեռու մնացեք նախանձից, բայց եղեք ժրաջան բարի նպատակներին հասնելու համար, հեռու մնացեք բարկությունից, բայց եղեք պահանջկոտ իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչներից, թող ձեզնից հեռու մնան ծուլությունն ու շատակերությունը, ինչպես նաեւ չար եւ կեղտոտ մտքերը: Հիշեք, որ եթե ինչ որ մեկի գործերը վատ են, ինչ որ մեկը բանտում է կամ հիվանդ, դրանից ձեր վիճակը հաստատ չի լավանալու:   

Ցավոք, հիմա շատ շատերը արդարությունը շփոթում են չարության եւ նախանձի հետ: Երբ երազում են, որ այս կամ այն մարդը հայտնվի բանտում, կորցնի աշխատանքը, առաջնորդվում են վրեժխնդրությամբ, չարով, բայց իրենք իրենց խաբում են, թե առաջնորդվում են արդարությամբ: Ուշադիր եղեք: Եթե իսկապես ուզում եք, որ լավ ապրեք, որ Հայաստանը լավ երկիր դառնա, ապա սկսեք կառուցել, սկսեք աշխատել, եւ ոչ թե ուրախության ճիչեր արձակեք, երբ լսում եք, որ հինգ նախարարության աշխատակիցներ մնալու են անգործ կամ երբ կալանավորում են այս կամ այն նախկին կամ ներկա պաշտոնյաներին:

Երբեք ձեզ վրա դատավորի գործառույթ մի վերցրեք: Այն անչափ ծանր եւ պատասխանատու գործ է, հատկապես, երբ ոչ համապատասխան գիտելիք ունեք, ոչ կրթություն, առավել եւս ոչ էլ կոչում: Մարդկանց հրապարակային եւ անգամ ձեր մտքում տարբեր հանցագործություններ մի վերագրեք:   

Մեր ընթերցողներին մաղթում եմ հասնել ներքին խաղաղության, որից հետո աշխարհն այլ պատուհանից կտեսնեք, եւ անգամ կամաչեք նախկինում ձեր արած հայտարարությունների եւ քայլերի համար, բայց դա է առաջընթացի ճանապարհը:

Ապրեք պարզ, բայց ոչ աղքատ ու կարիքի մեջ, մշտապես հասեք օգնության նրան, ով այդ պահին օգնության կարիք ունի: Շենանում եւ ծաղկում են փոխադարձ օգնությամբ աչքի ընկնող համայնքները, հասարակությունները: Կիսվեք ձեր ունեցածով եւ զբաղվեք իրական բարեգործությամբ, առանց աղմուկ-աղաղակի: 

Այս աշխարհում շատ հաճախ չարիքի հիմքում դրված է ժլատությունն ու ագահությունը: Հեռու եղեք այդ ամենից: Կյանքը կերակրում է ոչ թե ունեցվածքը, այլ սերը, ոչ թե ցոփ ու շավայտ կյանքը, այլ պարզությունը:

Top-News-ն իր ընթերցողներին, մեր մեծ երկրի բոլոր քաղաքացիներին մաղթում է, որ 2019 թվականը լինի սիրո, խաղաղության եւ առողջության տարի:

Գեղամ Նազարյան

Top-News.am