Ավտոճանապարհները դարձել են վտանգավոր, շատ վտանգավոր եւ ռիսկային
Շատերն են նկատել, թե վերջին շրջանում ինչպիսին է երթեւեկությունը Երեւանում եւ հանրապետության մեծ ու փոքր ճանապարհներին: Եթե վթար է լինում նույնիսկ գյուղում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես են սկսել վարել ավտոմքենաները, երբ հասկացան, որ կամ չեն տուգանում կամ ավտոտեսուչները նախկին եռանդով չեն աշխատում:
Ամենավտանգավորն ու սարսափելին այն է, որ որոշ «դուխով» վարորդներ Երեւանում դուրս են գալիս հանդիպակած երթեւեկելի գոտի եւ վթարային իրավիճակ ստեղծում: Երեկ՝ օգոստոսի 5-ին Աբովյան փողոցից մի հսկա ավտոմքենա շատ մեծ արագությամբ մտավ Թումանյան փողոց, չնայելով լուսացույցին, եւ միայն հրաշքով չսպանեց փողոցն անցնող երիտասարդ զույգին եւ մանկական սայլակում գտնվող նրանց երեխային:
«Դուխով» վարորդները վստահ, որ այլեւս չեն տուգանվելու, իսկ տուգանվելու դեպքում էլ տուգանքը չեն մուծելու իսկական գլխացավ են դարձել կարգապահ հետիոտների եւ մյուս վարորդների համար: Ավտոտեսուչները, մեծ հաշվով անգործության են մատնվել, մթնոլորտը դարձել է այնպիսին, որ անկարգապահ վարորդներն իրենց երկրի տեր են զգում, արդյունքում ճանապարհները վերածվել են փորձության եւ վտանգներով լի մի գոտու:
Կոչով անկարգապահներին խելքի չես բերի: Մնում է գործուն քայլեր իրականացնել իրավիճակը շտկելու համար: Հակառակ դեպքում իրավիճակն ավելի վտանգավոր եւ սարսափելի կդառնա:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ