Հայաստանի բնակչության մեկ երրորդը մտածում է երկրից հեռանալու մասին
Ամիսներ առաջ, դեռ մինչեւ հեղափոխական շարժման սկիզբը Top-News.am-ում հարցում սկսեցինք, պարզելու համար, թե բնակչության ոեր մասն է մտածում հայրենիքից արտագաղթելու մասին:
Հարցումը բավական հետաքրքիր կյանք ունեցավ եւ բավական հետաքրքիր պատկեր ցույց տվեց:
Մարտ-ապրիլին, մինչեւ զանգվածային հանրահավաքների սկիզբը պատկերը այսպիսին էր. հարցման մասնակիցների մոտ կեսը նշում էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կարտագաղթի եւ մոտ 24-35 տոկոսը նշում էր, որ արտագաղթելու մտադրություն չունի:
Շարժման ընթացքում եւ իշխանափոխությունից հետո առաջին շաբաթներին պատկերը կտրուկ փոխվեց: Արտագաղթելու տրամադրություն ուներ արդեն հարցման մասնակիցների 29 տոկոսը:
Հիմա, ցավոք այս թիվը աճման միտում ունի եւ այս պահին հարցման մասնակիցների 34,1 տոկոսը դեռ ցանկանում է արտագաղթել: 53,2 տոկոսը արտագաղթելու մտադրություն չունի, իսկ 12,7 տոկոսը դեռ մտածում է:
Այժմ դադարեցնում ենք այս հարցումը: Նման հարցում կանցկացնենք մի քանի ամիս անց:
Իսկ հարցումն անցկացնելուց պարզեցինք, որ արտագաղթը ուղիղ կապ ունի կառավարության, իշխանությունների հանդեպ ժողովրդի ունեցած վերաբերմունքից:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ