Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Քաջարի նախարար Արայիկ Հարությունյանի արկածները թիվ 189 դպրոցում

ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ոչ միայն պատկերացում չունի, թե որն է իր առաքելությունը նախարարի պաշտոնում, այլ սկսել է ձեւավորել «Պավլիկ Մորոզովի» անվան մատնիչների ջոկատ:

Նա այսօր խրոխտ քայլերով հայտնվեց թիվ 189 դպրոցում եւ վտանգելով իր կյանքն ու առողջությունը, ցուցաբերելով աննախադեպ հերոսություն դրամահավաքի դեպք բացահայտեց։

Փաստորեն մարդիկ օրեր շարունակ հարյուր հազարներով փողոց էին դուրս գալիս, որ հանկարծ ու հանկարծ ավարտական դասարանի աշակերտները վերջին զանգի միջոցառում եւ դրան նվիրված խնջույք չանեն:

1937թ. ոգով եւ շնչով լցված նախարարը հաղորդում է ստացել, որ դրամահավաքի հետ կապված մի աղջկա լացացրել են: Դե, նախարարն էլ նետվեց դպրոց եւ տեղում բռնացրեց չարագործներին: Տարօրինակն այն է, որ գումար հավաքած ծնողներն անմիջապես չաքսորվեցին Ամասիայի բարձրլեռնային գոտիներ, իսկ դասղեկը, ծնողկոմիտեն եւ տնօրենը չդատապարտվեցին մահապատժի:

Առանց ամաչելու նայելով իր տարիքի, իրենից անգամ տարիքով մեծ ծնողների երեսին նորաթուխ նախարարն ասում է՝ ճի՞շտ եք ասում, որ դրամահավաք չկա, իսկ նրանք էլ վախվորած դեմքերով պատասխանում են՝ այոոոո:

Նախորդն ասում էր մենք կրկեսի վերածելու հայրենիք, երկիր չունենք: Իսկապես՝ չունենք: Մի արեք նման զազրելի, էժան, պոպուլիստական քայլեր: Սա ոչ միայն անդուր է, այլ լեցուն վտանգներով:

Պարզվեց, որ ավարտական դասարանի ծնողները երեխաներին տոն պարգեւելու համար որոշել են 15 հազարական դրամ հավաքել: Արայիկ Հարությունյանը ցուցադրելով իր մաթեմատիկական գիտելիքները, ճշտելով, որ դասարանում 29 աշակերտ կա, ասաց՝ ի՞նչ եք անում 450 հազարից 15 հազար հանած գումարը:

Ծնողները չպատասխանեցին, դասղեկը չպատասխանեց: Նրանք միայն ասացին, թե ինչքան հավաքել ենք, բոլորը վերադարձրել ենք:

Ծնողները չասացին՝ մենք ասենք: Արայիկ Հարությունյան, 15 հազարից մոտ ութ հազարը ավարտական խմբանկարի՝ «վինետկայի» վրա է ծախսվում, մոտ երեք հազարը ծաղիկների, փուչիկների, մանր դեկորացիաների, իսկ մնացածը՝ գուցե ավարտական խնջույք-հանդեսի:

Հիմա դուք առաջարկում եք երեխաներից խլե՞լ այդ տոնը: Իսկ եթե դեմ եք դպրոցում դրամահավաքին, ապա հորդորեք կառավարությանը, որ այդ 15 հազարականները պետությունը հատկացնի: Փոխանակ շնորհակալություն հայտնեք ծնողներին՝ իրենց միջոցները ներդնելու համար, դուք «Պավլիկ Մորոզովի» անվան մատնիչների ջոկատներ եք ձեւավորում: Լավ, իսկ հետո՞: Հետո ի՞նչ եք անելու:

Սոֆիկ անունով ներկայացած ծնողներից մեկն էլ, որն արդեն այդ ջոկատի անդամներից է, հարց բարձրացրեց, թե այդ հավաքված գումարից տնօրենին չի հասնելո՞ւ, տնօրենն էլ զարմացավ եւ հայտարարեց, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, իրեն նույնիսկ մեկ ծաղիկ չեն տվել։

Ի դեպ, նույն տնօրենը իրեն չկորցրեց եւ Արայիկ Հարությունյանի երեսին ասաց, որ պետությունն անգամ ավարտական քննությունների համար անհրաժեշտ գրիչների եւ տետրերի գումարը չի հատկացնում: Ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության, երեխաները քննության պետք է առանց գրիչ կամ տետրի ներկայանան:

Պապուլիզմի մրցույթում Արայիկ Հարությունյանն այսօրվա քաջագործությունից հետո առաջ անցավ Սփյուռքի նախարարից, բայց պայքարը դեռ շարունակվում է: Գուցե առաջիկայում առողջապահության նախարարն էլ արգելի վճարել բուժման, վիրահատության համար եւ անակնկալ մտնելով հիվանդանոց դադարեցնի վիրահատությունը, պահանջելով հետ վերադարձնել գումարը:

Տղերք, եթե պատկերացում չունեք, թե ինչով պետք է զբաղվեն նախարարները՝ հարցրեք ավագներից, եթե ուզում եք իմանալ, թե ինչպես են արմատախիլ անում կոռուպցիան եւ բարեփոխումներ անում՝ հարցրեք Սահակաշվիլիին:

Top-News.am