Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել Աճել են երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան Պուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. Զելենսկի Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնը Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. Ռուբիո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՆոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման Եղոյան
Աշխարհ

Լեւ Գուդկով. «ԽՍՀՄ–ը Ռուսաստանում դեռ վերջնականապես չի փլուզվել»

Հարցազրույց՝ սոցիոլոգ, «Լեւադա» կենտրոնի տնօրեն Լեւ Գուդկովի հետ

–Ինչ են ռուսաստանցիները հասկանում ժողովրդավարություն ասելով։

–Եվրոպան եւ Ռուսաստանը միմյանց չեն հասկանում, երբ խոսում են դեմոկրատիայի մասին։ Ռուսաստանում դա առաջին հերթին տեղաշարժման, աշխատանքի եւ ճամփորդությունների ազատությունն է, տնտեսական շուկաների ազատությունը։ Բացի այդ, այն իշխանությանը թեթեւ քննադատելու հնարավորություն է ենթադրում։ Բայց այս ամենը շատ հեռու է նրանից, ինչ եվրոպացիներն են հասկանում «դեմոկրատիա» ասելով։
Ռուսաստանում, ես կասեի, ավելի շատ ոչ թե ավտորիտարիզմ է, այլ տոտալիտարիզմի տարբեր դրսեւորումներ։ Վլադիմիր Պուտինը, կարծես, փորձում է նմանակել նախկին տոտալիտար ռեժիմներին, մասնավորապես՝ ԽՍՀՄ-ին։ Նրանք ահագին ընդհանրություններ ունեն. միակ հիմնական կուսակցություն, որ ղեկավարվում է պետական ապարատի կողմից, ոստիկանական համակարգի ուժեղ ճնշում, խիստ ճնշում ԶԼՄ–ների վրա, ճնշում տնտեսության վրա... Բայց ԽՍՀՄ–ի կոմունիստական գաղափարախոսությանը փոխարինելու եկան ազգայնական հզորության մասին երազանքները։
Իրականում ԽՍՀՄ–ը Ռուսաստանում վերջնականապես չի փլուզվել։ 1990 թվականից ի վեր մենք հետեւում ենք խորհրդային ռեժիմի դանդաղ փլուզման երկարատեւ գործընթացին։ Կոմունիստական դիկտատուրային փոխարինելու եկավ կիսադիկտատուրան՝ Ելցինի, իսկ հետո՝ Պուտինի օրոք։
ԽՍՀՄ–ի ժամանակարջանի շատ ուժեղ ինստիտուտներ այսօր էլ այդպիսին են մնացել. իշխանական կառույցները, բանակը, դատական համակարգը, կրթական համակարգը։ Բացի այդ, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին, տարբեր գերատեսչություններ պայքարում են միմյանց դեմ իշխանության համար։


–Ինչո՞ւ են ռուսները ընդունում այդ ավտորիտարիզմը նույնիսկ այսօր։

—Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը չի ընդդիմանում, քանի որ ԽՍՀՄ ռեպրեսիվ համակարգը շարունակում է ճնշել ուղեղների վրա։ Դա, իհարկե, տեռորի մթնոլորտ չէ, ինչպես Ստալինի ժամանակ էր, սակայն դրա սպառնալիքը քաղաքացիական հասարակությանը կաթվածահար է անում։ «Հոմո սովետիկուսը» սովոր է ապրել ճնշումների ներքո, եւ դա դեռ երկար կձգվի։
Այդպիսի մտածելակերպը հատուկ է նաեւ երիտասարդներին, նույնիսկ նրանց, ովքեր ծնվել են արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո։ 1990-ականներին երկրում ժողովրդավարական եւ ազատական բարեփոխումների քամի կար, սակայն տնտեսական ճգնաժամը այնքան չարիք գործեց, որ ռուսաստանցիների աչքերում վարկաբեկեց անգամ դեմոկրատիայի եւ բարեփոխումների գաղափարը։ Դա ուղի է բացում ավտորիտար ռեժիմի վերադարձի համար, ընդ որում ռուսաստանցիների, այդ թվում՝ երիտասարդների աջակցությամբ։
Տեղական մակարդակով ռուսաստանցիները պատրաստ են համախմբվել (դպրոցի տնօրենի դեմ, շենքը քանդելու դեմ եւ այլն), սակայն դա չի ընկալվում որպես քաղաքական քայլ. խոսքը այստեղ ինքնապաշտպանության մասին է գնում, քանի որ կոնկրետ վտանգ կա անձնական կյանքում։ Ազգային մակարդակով՝ ավելի ու ավելի քիչ մարդիկ են ելույթ ունենում ի պաշտպանություն դեմոկրատիայի, քանի որ խոսքը այլեւս չի գնում անձնական կյանքի մասին եւ մարդիկ վտանգ չեն զգում։


—Հնարավո՞ր է, որ քաղաքական այս մտածելապերպը երբեւէ փոխվի։
—Եկեք ամեն ինչին հեռվից նայենք։ ԽՍՀՄ–ը փլուզվեց 27 տարի առաջ։ Ի՞նչ հաջողվեց անել ֆրանսիական դեմոկրատիային քառորդ դարի ընթացքում՝ 1789 թվականի հեղափոխությունից հետո։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում իշխանության բոլոր օղակները անտարբերություն են պահպանում։ Վլադիմիր Պուտինը հրաշալի կերպով կարողանում է դրանից օգտվել՝ իր ելույթներում խորհրդային եւ ցարիզմի ժառանգությունը միախառնելով ժամանակակից տարրերով։
Մեծ քաղաքներում ռուսները պատրաստ են ապրել եվրոպական դեմոկրատիայի օրենքներով։ Բայց միեւնույն է, դա փոքրամասնություն է։ Բնակչության երկու երրորդը ապրում է գյուղերում եւ փոքր քաղաքներում, որտեղ ԽՍՀՄ ժառանգությունը ավելի ուժեղ է, իսկ փոփոխությունների նկատմամբ վախը՝ ավելի մեծ։ Այնտեղ ԽՍՀՄ–ի մասին հիշողությունները իդեալականացվում են, եւ իսկական ձգտում կա պատերնալիստական ռեժիմի նկատմամբ։

—Ի՞նչն է նրանց համար կարեւոր՝ ռեժիմի կողմից երաշխավորված կայունությունը թե՞ ուժեղ ղեկավարի պաշտպանությունը։

—Ուժեղ նախագահը այնքան էլ կարեւոր չէ ռուսների համար։ Ամենից կարեւորը նրանց համար տնտեսական եւ սոցիալական կայունությունն է։ Հատկապես, եթե այն ուղեկցվում է իրենց եւ երկրի նկատմամբ հպարտության զգացումի վերադարձով։ Պետք չէ այնքան էլ հավատալ Պուտինի հանդեպ նրանց տածած այսպես կոչված սիրուն, չնայած որ այստեղ, իրոք, կարելի է նշել անձի պաշտամունքի որոշ տարրեր։

Ռուսների վերաբերմունքը նրա նկատմամբ հակասական է։ Նրանց դուր են գալիս Պուտինի հաջողությունները միջազգային հարթակում. Մոսկվայի վերադարձը դիվանագիտական ճակատներ, Վաշինգտոնի հետ հավասար խաղերը, միջազգային հարաբերություններում աճող ազդեցությունը։ Միեւնույն ժամանակ նրա հաջողությունները երկրի ներսում շատ ավելի համեստ են, ինչպես պարզ է դառնում ճգնաժամի եւ ետընթացի երկու տարիների արդյունքում։ Տասը տարիների ընթացքում եկամտի շատ արագ աճը, հիմնված հսկայական նավթային շահույթների վրա, միշտ չէ որ մեր տնտեսական կառույցների արդիականացման գրավականն է հանդիսացել։

Top-News.am