Հայաստանում շատ խոր եւ վտանգավոր ճգնաժամ է
Խորհրդարանում հանրապետական մեծամասնությունը հաշվի չնստելով փողոց դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց տրամադրությունների հետ, որոշեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրել՝ խորացնելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը, որը շատ մոտ է վերածվելու համապետական ճգնաժամի:
Երկու կողմերն էլ զիջումներ գնալու մտադրություն չունեն: Երկու կողմերն էլ մտադիր են գնալ միջեւ վերջ եւ այս հուզական մթնոլորտում, ցավոք, չեն լսվում բանականության ձայները:
Մեր երկիրը վտանգավոր, շատ վտանգավոր վիճակում է, որից պետք է դուրս գալ միայն բարի կամքի առկայության դեպքում: Նիկոլ Փաշինյանը պետք է ավելի շրջահայաց լինի, իսկ ՀՀԿ-ն էլ պետք է հասկանա, որ որեւէ տեղ գրված չէ, որ իրենք հավերժ պետք է ղեկավարեն երկիրը: ՀՀԿ-ում պետք է հասկանան, որ իրենց առաջնորդի հրաժարականից հետո իրենք եւս պարտավոր են համապատասխան հետեւություններ եւ քայլեր անեն:
ՀՀԿ-ում պետք է հասկանան, որ ժողովրդի ձայնի հետ հաշվի նստել չեն կարող: Շատ քիչ ժամանակ է մնացել իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցածուծելու համար: Կողմերը պետք է մարդկային եւ քաղաքական կամք դրսեւորեն, մի կողմ դնեն հույզերը, տղայականությունը եւ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի գնան խելամիտ պայմանավորվածությունների եւ երկուստեք զիջումների:
Իսկ երբ իրավիճակը հանդարտվի, մենք պետք է արձանագրենք, որ օր առաջ պետք է հրաժարվենք խորհրդարանական կառավարման ձեւից, ռեյտինգային ընտրակարգից եւ համապատասխան քայլեր իրականացնել մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ