Այսօրվա մեր գերխնդիրը
Մի քանի օր է Երեւանում բողոքի գործողություններ են, որոնց մասնակցում են հազարավոր երիտասարդներ: Այսօրվա մեր գերխնդիրը ոչ միայն այն է, որ նրանց քթից հանկարծ արյուն չգա, այլ որ նրանք չկոտրվեն, քանի որ նրանց վրա է հենվելու մեր վաղվա օրը, մեր զարգացումը:
Պայքարող, հայրենիքի համար իր անդորրը զոհաբերող երիտասարդը միայն հարգանքի է արժանի: Անկախ նրանից ընդունելի ենք համար այսօրվա բողոքի գործողությունները, թե ո, անկախ նրանից հավանություն տալիս ենք ընտրված մարտավարությանը, թե ոչ, եւ անկախ մյուս հանգամանքներից, հասարակության, այդ թվում եւ իշխանությունների, ինչպես նաեւ բողոքի գործողության առաջնորդների գերխնդիրն այդ երիտասարդներին չկոտրելն է:
Նրանք, ամեն դեպքում, այս ամենից պիտի գլուխը բարձր հեռանան: Եւ ընդունենք, որ երիտասարդների պայքարից, ամեն դեպքում, մեր երկիրը շահելու է, եթե իհարկե, այնքան ողջամիտ լինեն բոլոր կողմերը, որ այս ամենը չհանգեցնեն արյունահեղության եւ քաոսի;
Այս երիտասարդներն են մեր հպարտությունն ու գանձը, եւ ոչ փողկապավոր կարիերիստները կամ պապայի փողերով կայֆավատ լինողները: Այս մասին մենք պետք է անդադար հիշենք, եւ նրանցից շատերը վաղը զորակաչվելու են եւ պահպանեն մեր սահմանները, նրանցից շատերը վաղը մայր են դառնալու եւ երեխաներ դաստիարակելու:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ