Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Իրանցի զբոսաշրջիկները եւ հայաստանյան իրականությունը

Զբոսաշրջության զարգացման մասին խոսում ենք, գրում, անգամ հայեցակարգեր մշակում, բայց այն, ինչ անում ենք իրականում, հազիվ թե, նպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Նովրուզի տոնի ժամանակ իրանցի զբոսաշրջիկներն այցելում են նաեւ Հայաստան, բայց ցավոք, նրանց թիվը գնալով նվազում է: Իսկ ինչո՞ւ չնվազի, երբ մեր հայրենակիցները նրանց հետ, մեղմ ասած, լավ չեն վարվում: 

Պարսիկ զբոսաշրջիկներից մեկը պատմում է, որ խանութում իրենց վրա կոնյակը ցանկանում էին կրկնակի գնով վաճառել, մեկ ուրիշը բողոքում է, որ ոստիկանից հետաքրքրվել է, թե ինչպես Հանրապետության հրապարակ գնա, իսկ նրան բաժին են տարել, եւ դեռ մի երեք ժամ էլ պահել:

Զբոսաշրջիկներից մեկն էլ բողոքում է, որ իրենց համար հատուկ ծրագրեր չկան: Մեկ ուրիշը բողոքում էր, որ ռեստորաններում եւ արագ սննդի կետերում գները չափից ավելի թանկ են: 

Մի պարսկուհի էլ նեղսրտած ասում է, որ հայերը խոժոռադեմ են, մռայլ եւ նրանց տեսնելով հանգստի մասին մտածել այլեւս չի լինում:

Իսկ մի հայ տաքսիստ էլ բողոքեց, որ «սրանց էլ ֆռցնել չի լինում» եւ ցանկություն հայտնեց, որ նրանք օր առաջ հեռանան Հայաստանից:

Բնականաբար, ոչ բոլորն են իրանցի զբոսաշրջիկներին այսպես դիմավորում, բայց այն փոքրամասնությունը մթնոլորտ է պղտորում եւ հարված հասցնում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Իրական բիզնեսից շատ հեռու հայաստանցիները իրանցի զբոսաշրջիկներին դիտում են արագ հարստանալու միջոց եւ իրենց պահում են ամենավատ ձեւերով:

Անշուշտ, իրանցի զբոսաշրջիկները տպավորություններով կիսվում են իրենց հայրենակիցների հետ, որի հետեւանքով էլ զբոսաշրջիկների թիվը նվազում է: Պատահական չէ, որ իրանցիները նախընտրում են հանգստանալ Վրաստանում: Անցնում են Հայաստանով եւ գնում Վրաստան:

Իսկ, թե ինչ եղավ Հայաստանով Վրաստան գնացող մի ընտանիքի հետ, իսկական ֆիլմի սցենար է: Զբոսաշրջիկներին ծանոթ իրանահայը պատմում է, որ նրանք որոշում են իրենց անցած ճանապարհը նկարել հեռակառավարվող թռչող սարքի օգնությամբ: Որոշում են նկարահանել նաեւ ճանապարհին ընկած գյուղերից մեկը, բայց գյուղացիները տեսնելով թռչող սարքը, նրանցից պահանջում են դադարեցնել նկարահանումները: Ավելին, զանգահարում են ոստիկանություն եւ տեղեկացնում ոստիկանությանը:

Ոստիկաններն էլ գյուղացիներին հրահանգում են պարսիկներին պահել, մինչեւ իրենք հասնեն: Բարեբախտաբար, գյուղացիները որոշում են նրանց այլեւս չնեղացնել: Տուն են հրավիրում, թեյ հյուրասիրում, զրուցում «լրտեսների» հետ, սպասելով ոստիկաններին: Հետո, մի չորս ժամ անց ոստիկանները հրահանգում են նրանց բաց թողնել, դեռ մի բան էլ հանդիմանելով գյուղացիներին, թե ինչու եք նրանց այդքան պահել:

Դե հիմա եկեք հասկանանք, թե այսքանից հետո այլեւս այս ընտանիքը երբեւիցե կգա՞ Հայաստան, թե՞ ոչ, կամ անգամ Վրաստան գնալուց կանգ կառնե՞ն թեկուզ մի քանի ժամով մեր երկրում:

Սա է մեր իրականությունը: Զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման հեռանկարային ուղղություններից մեկն է, եւ զարգացման ծրագրեր մշակելուց առաջ նախ եւ առաջ պետք է հայաստանցիների հետ գաղափարախոսական աշխատանքներ տանել: Կարող է պրիմիտիվ հնչել, բայց հատուկ կուրսեր պետք է անցկացնել առեւտրով զբաղվողների հետ, որ իրանցի զբոսաշրջիկների այցերի շրջանում ոչ թե պետք է գները բարձրացնել, այլ իջեցնել, պետք է ոչ թե հյուրանոցների համարների գները անհարկի բարձրացնել, այլ էժանացնել եւ ավելացնել ոչ թանկ հյուրանոցների, հյուրատների թիվը:

Մենք դեռ հսկայական աշխատանք պիտի իրականացնենք քաղաքակիրթ զբոսաշրջության աշխարհ մուտք գործելու համար, բայց սա անհրաժեշտություն է, առանց որի այս ոլորտի զարգացման մասին խոսելն ավելորդ է:

Գեղամ Նազարյան

Խմբագրական

Top-News.am