Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարում Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել Կոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկին Քննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարները Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից «Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The Economist Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios Հիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհը Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին

Հարկերի ավելացումը բյուջեն լցնելու նպատակ ունի

Հարկերի ավելացումը բյուջեն լցնելու նպատակ ունի, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կատարված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններին:

Տնտեսագետի համոզմամբ, հարկային այդ բեռը պետք է կրեին կա՛մ սպառողները, կա՛մ արտադրողները, որոշվեց, որ այն պետք է կրի սպառողը։

«Քաղաքականության ուղղությունը գնում է դեպի սպառող։ Այսինքն՝ մեզ հարկավոր է հարկեր ավելացնել, որովհետև մեզ հարկավոր է բյուջեն լցնել, և այդ հարկերն ավելացնելու երկու ուղղություն կա՝ սպառողի կամ արտադրողի վրա բեռը բարձել, և որոշվել է, որ դա պետք է անեն սպառողները, այսինքն՝ մենք պետք է վճարենք, և հիմա ամբողջ Հարկային օրենսգրքի տրամաբանությունն արդեն ի հայտ է եկել այս թանկացումներով, որովհետև իրականում քաղաքականությունն այդպիսին է՝ մենք պետք է լցնենք բյուջե», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը, նշելով՝ բյուջեն լցնելու բոլոր հնարավորությունները սպառվել են։

«Բյուջեն պետք է սպասարկի նաև պետական պարտքը, իսկ պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 770 միլիոն, և մենք արդեն այս տարի պետք է 400 միլիոն դոլար սպասարկման համար ծախսենք, եկող տարին՝ ավելին, և ավելի խնդրահարույց է դարձել սպասարկման գումարների հայթայթելը։ Մենք աշխատում ենք այն վատ հոգեբանությամբ, որ մենք պարտք ենք վերցնում պարտքը փակելու, իսկ սա պարտք ունեցող երկրների համար ամենավատ պայմանն է, եթե այդպիսի իրավիճակ է ստեղծվում, ուղղակի այդ երկրում զգուշացնում են և կանգնեցնում են բոլոր տեսակի և՛ պարտքի տրամադրումները, և՛ ուղղակի սկսում են շատ խիստ ռեժիմով հետևել, թե ինչ ծախսեր է անում, այսինքն՝ ծախսերի կրճատում պետք է լինի։ Մենք հիմա այդպիսի վիճակում ենք, մենք պարտք ենք ուզում վերցնել ոչ թե տնտեսությունը զարգացնելու համար, մենք պարտք ենք ուզում վերցնել մեր պարտքը սպասարկելու համար, չմոռանանք, որ 2020 թվականին մենք պետք է 900 միլիոն կամ մոտ 1 միլիարդ դոլարի մայր գումար և տոկոսներ վճարենք», - ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը բացատրեց, թե ինչու իր Կառավարությունը որոշեց այսպես փոփոխել հարկային քաղաքականությունը, ինչն էլ հանգեցրեց թանկացումների․ - «Պարզ ա, չէ՞, որ հարկային բեռը և մնացած բանը ավելացնելը հաճելի բան չի: Մենք ունենք պարտավորություններ արտաքին վարկերի, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Եվ մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար: Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք ա անեինք, որպեսզի այն մուտքերն ունենանք, որը այսօր թույլ է տալիս սպասարկել մեր պարտավորությունները»:

Վարչապետը հայտարարեց նաև, թե թանկացած բենզինին կա այլընտրանք՝ գազը․ - «Բենզին օգտագործողը ալտերնատիվա ունի գազ օգտագործի, և համապատասխան, եթե իրա համար դա հարմարավետ չի, կարող է անցնել գազի»:

Տնտեսագետը նշեց՝ եթե կառավարությունը մի բան առաջարկում է հասարակությանը, ուրեմն պետք է նաև այդ հնարավորությունը տա։

«Իսկ ո՞վ է այդ մարդկանց ներդրումներ ապահովում։ Զարգացած երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, երբ որ դուք հրաժարվում եք և սկսում եք գազ օգտագործել, պետությունն ուղղակի ձեզ անվճար հնարավորություններ է տալիս, վարկ է տրամադրում՝ պետական դոտացիա է անում, շահագրգռում է մարդկանց, որպեսզի աշխատող մեքենաների թիվը քչանա։ Պետության լրջությունը պատկերացնում եմ հետևյալում, որ եթե ինքը մի բան առաջարկում է, ուրեմն պետք է մարդկանց նաև այդ հնարավորությունը տա։ Եթե դուք ասում եք՝ «անցեք գազին», ուրեմն դուք պետք է պայմաններ ստեղծեք։ Կառավարությունն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն հաջորդ քայլն էլ պետք է աներ, ասեր՝ «գիտեք ինչ, կարագ մի կերեք, կարագի փոխարեն մի քանի ուրիշները կան՝ սերուցքային և այլն», կարող են ասել, որ «սպիտակ հաց մի կերեք, սև կերեք», հաջորդն էլ կարող են ասել՝ «դե տավարի միս մի կերեք, որովհետև միսը վնասակար է մարդու առողջությանը», և ի վերջո կստացվեր, որ մենք պետք է ուտենք իրենց ցուցումով», - ընդգծեց Խաչատրյանը։

Այս օրերին Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է նաև Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե վարչապետն ի՞նչ կարող է առաջարկել ներդրողներին, Խաչատրյանը պատասխանեց. - «Ցավոք սրտի, ոչ մի բան։ Այնտեղ գտնվող ներդրողները շատ լավ գիտեն՝ Հայաստանը որտեղ է, տեղը աշխարհագրորեն, տնտեսական առումով նաև, որովհետև նույն այդ Դավոսի ֆորումի մրցունակության համաթիվը, որ հրապարակվում է ամեն տարի, այնտեղ ամեն ինչ կա արձանագրված, ուղղակի ցավալի է շատ, որ այդ կարևորագույն միջոցառումին մասնակցելն արդյունք չի տա, որովհետև այն նպատակները, որ ունի գործող կառավարությունն, այդ նպատակները երբևիցե չեն համընկնում նույնիսկ այդ ներդրողներին բերելու։ Դրանք ցուցադրական քայլեր են, և այն, ինչ բացատրություն երեկ տրվել էր շվեյցարացի որոշ գործարարների հետ հանդիպման ժամանակ, խոսում է նրա մասին, որ իրականում այդ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում, որովհետև Հայաստանում ներդրումային առումով փոփոխություն չի եղել, նույնիսկ կարող եմ ասել՝ հակառակն այն իմաստով, որովհետև կարող եմ ասել, որ եթե ինչ-որ սպասելիքներ կար կառավարությունից, այդ սպասելիքները վերացել են»։