«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է Միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։ Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, որը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է։ Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:
Մարկ Քազընսն իռլանդա-շոտլանդացի կինոպատմաբան և ռեժիսոր է, որի աշխարհահռչակ «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա բազմաթիվ գրքերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ է:
Նաուել Պերես Բիսկայարտն արգենտինացի դերասան է, որն առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների:
Մարկ Պերանսոնը կանադացի գրող, պրոդյուսեր և երկարամյա կինոհամադրող է, որը եղել է Բեռլինալեի և Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» և այլ հեղինակավոր պարբերականներում:
Շերմին Լանգհոֆը գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր է, որը 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում