Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինտիտուտ-հիմնադրամի և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակի միջև հունիսի 18-ին կստորագրվի համագործակցության հուշագիր։ Հուշագիրը միտված է միավորելու երկու կառույցների ջանքերը գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ։
«Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։
Կողմերը նախատեսում են համագործակցել նաև վավերագրական և գիտահանրամատչելի տեսանյութերի ստեղծման, փոդքասթների, կրթական ծրագրերի և թվային հարթակներում տեղեկատվական նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։
Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է»,– ասված է հաղորդագրության մեջ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում