Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մշակույթ

«Սերունդների խաչմերուկ». անվանի կոմպոզիտորների և քոլեջի ուսանողների բացառիկ համերգ-հանդիպում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնի ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը, անվանի կոմպոզիտորներ, դասախոսներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ:

Տարեվերջյան հաշվետու համերգը կրում էր «Սերունդների խաչմերուկ» խորագիրը, որի շրջանակում քոլեջի ուսանողները հանդես են եկել Էստրադային կատարումներով:

Ավարտական բացառիկ համերգի ընթացքում երիտասարդ կատարողների ելույթներն ուղեկցվում էին մեծանուն ու վաստակաշատ կոմպոզիտոներ Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Ավետիս Բերբերյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Արամ Սաթյանի, Նարինե Զարիֆյանի, Նաիրա Դիվանյանի, Էդգար Գյանջյումյանի անմիջական նվագակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Երվանդ Երզնկյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի, Արթուր Գրիգորյանի, Նաիրա Դիվանյանի և հայտնի այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Արաքսիա Սվաջյանը մեծապես կարևորել է ուսանողների շփումն ու համատեղ աշխատանքն անվանի կոմպոզիտորների հետ, ինչը համագործակցության լավագույն ու բացառիկ օրինակ է: Նրա դիտարկմամբ՝ այս համագործակցությունը նպաստում է որակյալ մասնագիտական կրթության և կատարողական արվեստի փոխանցելիության ապահովմանը:

««Սերունդների խաչմերուկ» խորագրով համերգը մեր անվանի կոմպոզիտորների և քոլեջի ուսանողների բացառիկ հանդիպումն էր: Հատկանշական է, որ համերգը մեկնարկեց մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջյանյանի հիասքանչ ստեղծագործությունների հնչյունների ներքո և շարունակվեց ժամանակակից հայ կոմպոզիտորների հեղինակած ստեղծագործությունների կատարումներով: Նկատելի էր, որ ուսանողները բարձր պատասխանատվությամբ էին պատրաստվել և կատարում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնցից շատերը ներկա էին և անգամ նվագակցում էին ուսանողներին: Այս հանդիպումը նոր հնարավորություն է բացում ուսանողների, շրջանավարտների համար:

Այդ տեսակետից արվեստի քոլեջներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում մասնագիտական կրթության համակարգում՝ մի կողմում արվեստն է, մյուս կողմում՝ կրթությունը: Այս և նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում տեսնել, թե կրթությունը ինչպես է կերտում արվեստ, ինչպես է ձևավորում մեր ուսանողներին, շրջանավարտներին, ապագա արվեստագետներին, կատարողներին: Սա նաև մեծ հնարավորություն էր ներկայացնելու և ամփոփելու ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքները: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այն կարևոր ուսումնական հաստատություններից է, որից սկիզբ է առնում մեծ և պատասխանատու ճանապարհի սկիզբը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշենք, որ «Սերունդների խաչմերուկ» խորագրով համերգը կազմակերպել էին Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս Շուշանիկ Բրուտյանը, տնօրեն Վարազդատ Խաչումյանը, քոլեջի դաախոսական կազմը։