ԵՄ Կայուն էներգիա-2026. Սևան համայնքում ամփոփվել են լուսանկարչական աշխատանքների մրցույթը
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո: Ի թիվս մի շարք մրցույթների, Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարվել էր թեմատիկ լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Մրցույթի եզրափակիչ փուլ է անցել 8 լուսանկար:
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, հունիսի 1-ին ամփոփվել են մրցույթի արդյունքները:
Լավագույն 2 լուսանկարները որոշվել են հանձնաժողովի կողմից, 1 լուսանկար՝ հավանումների արդյունքում:
Աշխատանքների գնահատման ընթացքում հանձնաժողովը հաշվի է առել լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:
Մրցանակային առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին շնորհվելու են մրցանակներ: Լավագույն լուսանկարները ներկայացվելու են ազգային մրցանակաբաշխությանը:
Լավագույն լուսանկարների եռյակն է՝
Անահիտ Մկրտչյանի (8 տարեկան) «Գրքի էջերից դեպի ապագա» լուսանկարը, որը ստացել է ամենաշատ հավանումները՝ 198:
Հանձնախմբի կողմից լավագույն եռյակում են Սամվել Գրիգորյան (14 տարեկան) «Արևի անսպառ ուժի և մարդու կողմից այն խելամիտ օգտագործելու մասին» լուսանկարը և Մարի Մինասյան (15 տարեկան) «Կայուն զարգացում. մաքուր էներգիա. գյուղական առաջընթացի գումարելիները» լուսանկարը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում