«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնի հիմնանորոգման և վերականգնման նպատակով Կառավարությունն առաջին փուլով 242 մլն դրամ կհատկացնի: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ ԿԳՄՍՆ 2026 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում:
Երգեհոնի ապամոնտաժումը և պահեստավորումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոս, տեխնիկական վերատեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ 2027 թվականի ամռանը նախատեսվում է երգեհոնի ընդհանուր կարգաբերումը, վերականգնման աշխատանքների ավարտը՝ 2027 թվականի աշնանը։
Ավստրիական հեղինակավոր «Ռիգեր-Օրգելբաու» ԳՄԲՀ ընկերության կողմից ներկայացված երգեհոնի վերանորոգման աշխատանքների նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 588 մլն 400 հազար դրամ: Ֆինանսավորումը կտրվի փուլային եղանակով. հետագա միջոցների հատկացումը նախատեսված է 2027-2029 թվականների ԿԳՄՍՆ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում