Անցկացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկել է սոլֆեջոյի «Փայտփորիկ» երկրորդ հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Մինչ ստուգատեսի մեկնարկը նա զրուցել է մասնակիցների հետ և նրանց հաջողություն մաղթել․ «Վստահ եմ՝ դուք կարող եք»:
Կարևորելով օլիմպիադայի անցկացումը՝ նախարարի տեղակալը ընդգծել է, որ «Սոլֆեջո» առարկային տիրապետելը երաժշտական կրթությունը շարունակելու, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունենալու նախապայմաններից է։
«Նախարարությունն անչափ կարևորում է երաժշտական կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրերը: Այս առարկաների ուսուցման զարգացմանն են միտված նաև նոր գրականության ստեղծումն ու հրատարակումը, նոր մեթոդաբանության ներմուծումը: Անցած տարվանից նախարարությունը նոր ձեռնարկներ է ստեղծել, որոնցում երեխաների համար առավել ուսուցողական, հասանելի և մատչելի վարժություններ են ներառված։ 2026 թվականին կհրատարակվեն տեսական առարկաների նոր ծրագրերը, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն: Նորաստեղծ գրականության ստեղծումը ուղղված է ոլորտում ուսուցման մակարդակի, որակի բարձրացմանն ու նորարարության խթանմանը: Այս համատեքստում հատկանշական է, որ «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադային մասնակցում են բարձր պատրաստվածություն ունեցող մեծ թվով երեխաներ»,- նշել է նախարարի տեղակալը։
Այս տարի օլիմպիադան ընդգրկել է երեխաների առավել մեծ մասնակցություն. առաջին փուլին մասնակցում են ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների 2025-2026 ուստարվա 5-ամյա և 7-ամյա կրթության ավարտական դասարանների աշակերտները:
Շարունակելով ոլորտում ընթացող բարեփոխումների և մասնագիտական դաշտի ակտիվացման թեման՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ իրականացվում են նաև դասատուների վերապատրաստման ծրագրեր. «Օլիմպիադային ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում իրականացվել են սեմինար-խորհրդակցություններ, փորձի փոխանակումներ, որոնց մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 200 տնօրեններ, սոլֆեջոյի մանկավարժներ»:
Նախարարի տեղակալը ոլորտի բովանդակային զարգացանը զուգահեռ անդրադարձել է նաև երաժշտական և արվեստի դպրոցների վերանորոգման ու վերազինման կարևորությանը: Ըստ նրա՝ քննարկվում է ՀՀ Կառավարության առաջիկա ծրագրում ներառել 100 երաժշտական և արվեստի դպրոցների ենթակառուցվածքների վերանորոգման և վերազինմանման աշխատանքները:
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը նշել է, որ «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան տարեցտարի զարգանալու մեծ միտում ունի՝ ընդգրկելով գեղարվեստական կրթության նոր բնագավառներ: Նրա խոսքով՝ ստուգատեսի ամենամյա անցկացումը ծառայում է իր նպատակին՝ երաժշտական կրթության հենք հանդիսացող «Սուլֆեջո» առարկայի կրթության որակի և դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
Գարիկ Նազարյանի տեղեկացմամբ՝ բացի վերապատրաստումներից՝ մանկավարժների շրջանում հայտարարվել է լավագույն մեթոդական աշխատանքների ընտրության մրցույթ. «Արդեն հայտերը ստացել ենք, և կազմկոմիտեն շուտով կքննարկի և հաղթող կճանաչի մեկ աշխատանք, որը ներդնելու ենք երաժշտական և արվեստի դպրոցներում՝ որպես մեթոդական ձեռնարկ»:
Նշենք, որ «Փայտփորիկ» սոլֆեջոյի երկրորդ հանրապետական օլիմպիադայի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում ներկայացրել են «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները: Օլիմպիադան անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ։
Առաջին փուլի մասնակցության համար հայտագրված է 248 աշակերտ. այն անցկացվում է միաժամանակ՝ Երևանում և ՀՀ մարզերում, նույն օրը և նույն ժամին։
Թեստային առաջադրանքից 23-30 (30 առավելագույնից) միավոր ստացած սովորողները հունիսին կմասնակցեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում