«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
Մայիսի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Երկիր Հայրական» վոկալ-էպիկական պոեմի առաջնախաղը, որի երաժշտության հեղինակն է ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը։ Թարգմանությունը Ալեքսանդր Բլոկինն է։ Նախագծի ռեժիսորը ԵՊԿ պրոֆեսոր, ռեժիսոր՝ Արսեն Ղազարյանն է։
Վոկալ պոեմը բաղկացած է Իսահակյանի՝ տարբեր տարիների գրված 11 բանաստեղծություններից, որոնք առաջին հայացքից լինելով իրարից տարբեր, օրգանապես կապված են միմյանց հետ։
Պոեմը գրված է տղամարդկային ձայների՝ բասի և տենորի համար (դաշնամուրի ուղեկցությամբ), որոնք կկատարեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներ Հայկ Տիգրանյանը (բաս) և Հովհաննես Անդրեասյանը (տենոր)։ Դաշնակահար՝ Լյուսիա Շահնազարյան։
Ավ. Իսահակյանի բանաստեղծությունները հնչում են պոեմի բեմադրիչ՝ Արսեն Ղազարյանի կատարմամբ:
«Երկիր Հայրական» ստեղծագործության առանցքում Հայրենիքի գաղափարն է, որը ֆիզիկական տարածք չէ, այլ հոգևոր տարածություն։
«Երկիր Հայրականը» Սվիրիդովի վոկալ պոեմների շարքում առաջնեկն էր (1950թ.), որին հաջորդում են Բլոկի, Մայակովսկու, Եսենինի և այլոց խոսքերով գրված պոեմները։
«Երկիր Հայրական» վոկալ պոեմի կատարումն առաջին անգամ է Հայաստանում հնչելու ամբողջական տեսքով՝ ներկայանալով որպես վոկալ-բեմականացված և ռեժիսորական ծավալուն աշխատանք պահանջող ինքնատիպ ստեղծագործական կտավ։ Այս նախաձեռնությունը կհամալրի թանգարանի մշտական ծրագրերի շարքը, իսկ ամառային ամիսներին «Երկիր Հայրականը» կտեղափոխվի թանգարանի բացօթյա հարթակ՝ շարունակելով ներկայացումները բաց երկնքի տակ։
Նախագիծն իրականություն է դարձել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և «Ասք» կրթամշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում