Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄ Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետ Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցեր Հարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք) ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJ

Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստըԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները լուսան են ֆիքսել (տեսանյութ)Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող հողատարածքների նկատմամբՖրանսիայի Սենատում պատմության մեջ առաջին անգամ Լը Պենի «Ազգային միավորումը» խմբակցություն կձևավորի Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրելԿալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել ՈւկրաինայինՀանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահի նախագծի շուրջՂազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում Հունգարիայի վարչապետին կասկածում են հեռախոս գողանալու մեջՈւկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթաբազաների վրաՀանրային հեռուստաընկերությունը հայտարարությամբ ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ
Մշակույթ

Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:

Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր մրցունակությամբ դպրոցական գիտական մրցույթներից է, որին այս տարի մասնակցում են շուրջ 70 երկրների ավելի քան 1600 լավագույն երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով նորարարական նախագծեր գիտության և տեխնոլոգիաների լայն շրջանակում։ Մրցույթն ընդգրկում է 22 ոլորտ, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-8 ենթաոլորտ՝ ֆիզիկայից և ինժեներությունից մինչև կենսաբանություն և այլ կիրառական գիտություններ։

Ալբերտ Շահինյանի հետազոտությունը (PHYS066 — AWH Enhancement via Multilayer Graphene) նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting – AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։ Աշակերտի հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ՀԱՊՀ կայքում։

Ալբերտ Շահինյանը հեղինակավոր միջազգային մրցույթին մասնակցության հնարավորություն էր ստացել՝ որպես ս․թ․ մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլի մրցանակակիր։ ISEF 2026-ին մասնակցել են նաև «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի սովորող Մարիա Մելիքյանը և 11-րդ դասարանի սովորող Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով Sorbroot նախագիծը։ Վերջինիս շրջանակում աշակերտները ուսումնասիրել են ջրի մաքրման գործում պլաստիկ թափոնների կիրառության հնարավորությունները։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ 2021 թվականին։ Այս տարի մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ թվով 6-րդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։ Ներկայումս ընթանում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթի հայտերի ընդունումը, որի մրցանակակիրները ևս հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց հետազոտությունները ԱՄՆ և ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթներին։