Նրանց հետ վաղը հանդիպում է կազմակերպել «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը։ Մազլում Վեսեքը ծնվել է 1984 թ․ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում։ Համալսարանական տարիներից գրականության եւ կինեմատոգրաֆիայի մասին ուսումնասիրություններ է անում։ Նրա հոդվածները լույս են տեսել տարբեր մշակութային հանդեսներում եւ պարբերականներում։ Նա նաեւ մի շարք գրքերի հեղինակ է։
Բուրչին Գերչեքը ծնվել է 1976 թ․, Ստամբուլում։ Մարմարայի համալսարանի Քաղաքագիտության եւ հանրային կառավարման ֆակուլտետն ավարտելուց հետո մագիստրոսական կրթությունը շարունակել է Ստրասբուրգի Ռոբերտ Շուման համալսարանի Լրագրության ֆակուլտետում։ Հետագայում աշխատել է Ֆրանսիայում լույս տեսնող տարբեր պարբերականներում։ «Նույն ջրից ենք խմել» եւ «Ստամբուլի փողոցային շները» վավերագրական ֆիլմերի ստեղծման աշխատանքներում համագործակցել է կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանի հետ։
Բուրչին Գերչեքի «Հոսանքին հակառակ․ Հայոց ցեղասպանության ժամանակ հրամաններին ընդդիմացածները, փրկողներն ու դիմադրողները» վերնագրով գիրքը լույս է տեսել Թուրքիայում, 2016 թ․։
Բուրչին Գերչեքը ներկայում աշխատում է AFP գործակալության Անկարայի մասնաճյուղում եւ միաժամանակ դոկտորական ուսումնասիրություն է իրականացնում ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանագիտության բաժնում։
Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում մտավորականները կներկայացնեն, թե ինչպես է մի թուրք հեղինակ փորձել յուրացնել արեւմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» ստեղծագործությունը։ Մտավորականների կարծիքով՝ այդ յուրացման փորձը կապված է Օսմանյան կայսրությունում հայերի գոյության հետքերը ջնջելու եւ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վերացնելու մտադրության հետ։
Բանախոսներից Մազլում Վեսեքը կանդրադառնա իր ուսումնասիրությանը, որը վերաբերում է թուրք եւ հայ սոցիալիստներ Օրհան Քեմալի եւ Զավեն Բիբերյանի աքսորների պատմություններին, որոնք, ըստ նրա, շատ նմանություններ ունեն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում