Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում
Մայիսի 18-ը կարևոր ու խորհրդանշական օր է համաշխարհային մշակութային օրացույցում․ օրը նշանավորվել է՝ արժևորելով թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոններ։
Մայիսի 16-ին թանգարանային համայնքը տոնել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո: Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է ՀՀ-ում գործող 116 թանգարան՝ պետական, համայնքային և մասնավոր․ թանգարաններն այդ օրը բաց են եղել ժամը 11:00-ից մինչև 24:00-ը և այցելուներին ընդունել են անվճար։
«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում թանգարաններն ընդունել են ավելի քան 138.954 այցելու՝ առաջարկելով յուրահատուկ և բազմաբովանդակ մշակութային ծրագրեր։ Այցելուները հնարավորություն են ունեցել բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայրը։ Միջոցառումների նպատակն էր խթանել հանրային հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ամրապնդել թանգարանների և հանրության միջև կապը՝ ընդգծելով մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում