ԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան այցելել է նաև մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Այցերին ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը։
Նախարարի առաջին կանգառը եղել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որն ամբողջությամբ վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Հիմնանորոգված մանկապարտեզն այժմ 107 սան ունի, մինչդեռ հաստատության նախագծային հզորությունը 160 երեխայի համար է։
Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հետաքրքրվել է նաև մսուրային խմբերի ստեղծման հնարավորությամբ՝ անդրադառնալով նախորդ տարվանից իրականացվող փորձնական ծրագրին, որի շրջանակում Հայաստանի որոշ մանկապարտեզներում գործում են 0-2 տարեկան երեխաների խմբեր։
Հաստատության տնօրեն Սվետլանա Ավանեսյանի խոսքով՝ համապատասխան պահանջարկի դեպքում նման խումբ հնարավոր կլինի բացել նաև Կապանի թիվ 2 մանկապարտեզում։
ԿԳՄՍ նախարարը եղել է նաև Գորիսի թիվ 3 մանկապարտեզում, որն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ նորոգվել է: Ներկայում մանկապարտեզը 170 սան ունի՝ 6 խմբով։ Նորոգման և ներքին հարդարման ավարտից հետո կարգի է բերվել մանկապարտեզի արտաքին տեսքը: Նորոգման վերջին փուլում ամբողջությամբ թարմացվել է նաև հաստատության գույքը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոց: Այս տարեսկզբից դպրոցի շուրջ 200 աշակերտ արդեն ուսումը շարունակում է արդիականացված, հարմարավետ և բարեկարգ պայմաններում։ Նախարարը շրջել է վերանորոգված դպրոցում, ծանոթացել ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին, դասասենյակների և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանը:
Նա նաև զրուցել է ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը:
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց, որի ավելի քան 80 սաներն այս տարեսկզբից ուսումնառություն են ստանում ժամանակակից և արդիական միջավայրում: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կրթահամալիրի ենթակառուցվածքային պայմաններին և առանձնահատկություններին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների հետ, քննարկել կամավոր ատեստավորմանը և տարակարգի շնորհմանն առնչվող հարցեր։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում