ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններ
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան այցելել է նաև մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարի առաջին կանգառը եղել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որն ամբողջությամբ վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Հիմնանորոգված մանկապարտեզն այժմ 107 սան ունի, մինչդեռ հաստատության նախագծային հզորությունը 160 երեխայի համար է։
Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հետաքրքրվել է նաև մսուրային խմբերի ստեղծման հնարավորությամբ՝ անդրադառնալով նախորդ տարվանից իրականացվող փորձնական ծրագրին, որի շրջանակում Հայաստանի որոշ մանկապարտեզներում գործում են 0-2 տարեկան երեխաների խմբեր։
Հաստատության տնօրեն Սվետլանա Ավանեսյանի խոսքով՝ համապատասխան պահանջարկի դեպքում նման խումբ հնարավոր կլինի բացել նաև Կապանի թիվ 2 մանկապարտեզում։
ԿԳՄՍ նախարարը եղել է նաև Գորիսի թիվ 3 մանկապարտեզում, որն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ նորոգվել է:
Ներկայում մանկապարտեզը 170 սան ունի՝ 6 խմբով։ Նորոգման և ներքին հարդարման ավարտից հետո կարգի է բերվել մանկապարտեզի արտաքին տեսքը: Նորոգման վերջին փուլում ամբողջությամբ թարմացվել է նաև հաստատության գույքը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում