Team-ի աջակցությամբ Տավուշի աշակերտները մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին
Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի և ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձևավորել մշակութային ճաշակ և նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձևավորմանը։
«Սիմֆոնիկ ԴասA»-ն երկարաժամկետ կրթական ծրագիր է, որն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ծրագիրը միտված է վերափոխելու դասական երաժշտության մասին ավանդական ընկալումները՝ այն դարձնելով ավելի հասանելի և հետաքրքիր պատանիների ու երիտասարդների համար, ինչպես նաև խթանելով նրանց ներգրավվածությունը մշակութային կյանքում։
Ծրագրի շրջանակում իրականացվող ինտերակտիվ դասերի շնորհիվ դպրոցականները ծանոթանում են դասական երաժշտության առանձնահատկություններին, երաժշտական գործիքներին և հնարավորություն ունեն ներկա գտնվելու կենդանի համերգների՝ ստանալով անմիջական մշակութային փորձառություն։
«Կրթությանն ու մարզերի զարգացմանն աջակցող ծրագրերին զուգահեռ՝ մենք կարևորում ենք նաև մշակութային կրթությունը և մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը երիտասարդ սերնդին։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա ռազմավարական գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ իրականացրել ենք ևս մեկ նախաձեռնություն, որը նպաստում է երիտասարդների զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար մշակութային կրթության հասանելիության ընդլայնմանը»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
«Սիմֆոնիկ ԴասA»-ի նպատակն է երիտասարդացնել դասական երաժշտության ունկնդրին։ Ծրագիրը հատկապես կարևոր է մարզերի և սահմանամերձ համայնքների երեխաների համար, քանի որ այն ոչ միայն զարգացնում է նրանց երևակայությունը, երաժշտական ճաշակը և ինքնավստահությունը, այլև հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայկական և միջազգային մշակութային արժեքները: Շնորհիվ Team-ի հետ համագործակցության՝ ծրագիրը հասանելի է դարձել Կողբ համայնքի հարյուրավոր երեխաների՝ նրանց ևս հնարավորություն տալով դառնալու այս գեղեցիկ մշակութային շարժման մի մասը»,-նշում է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ուղղության ղեկավար Տաթևիկ Ադամյանը։
Ծրագիրը մեկնարկից ի վեր իրականացվել է 200-ից ավելի դպրոցում՝ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում ընդգրկելով մոտ 73 000 աշակերտի։ Աշակերտները ներգրավվել են ինտերակտիվ դասերի և ներկա գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։
Team Telecom Armenia-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել երիտասարդների կրթությանն ու համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում