The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահ
Այն շենքը, որտեղ The Beatles-ը իր վերջին համերգն է տվել, վերածվում է ցուցահանդեսային հարթակի, որտեղ երկրպագուները յոթ հարկերում կկարողանան տեսնել հուշանվերներ եւ նախկինում չհրապարակված արխիվային նյութեր։
ճարտարապետական հուշարձանների ցանկում ներառված 3 Savile Row առանձնատունը 1968- 1972 թվականներին եղել է խմբի կենտրոնակայան։ Հենց այս շենքի նկուղում է ձայնագրվել The Beatles-ի վերջին Let It Be ալբոմը։ Փոլ Մաքարթնին BBC News-ին ասել է, որ ցանկանում էր, որպեսզի երկրպագուները Լոնդոնում Beatles-ին նվիրված պաշտոնական վայր ունենան։ «Զբոսաշրջիկները գալիս են Անգլիա եւ կարող են գնալ Abbey Road, բայց չեն կարող ներս մտնել, դա խցանումներ է առաջացնում, եւ վարորդները շատ են նյարդայնանում։ Այդ պատճառով ինձ թվաց, որ սա հիանալի գաղափար է»,- ասել է նա։
Beatles at 3 Savile Row պաշտոնական անունով ցուցասրահի բացումը նախատեսված է 2027 թվականին։ Այսօրվանից երկրպագուները կարող են գրանցվել խմբի կայքում՝ տոմսեր գնելու համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում