Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 16-17 -ին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում։ Հատկանշական է, որ այս տարի փառատոնը կմեկնարկի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 16-ին։ Փառատոնը Մեղրին կդարձնի արհեստների, ազգային մշակույթի և համեղ ուտեստների տոնական կենտրոն` համախմբելով վարպետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Իրանից։
Փառատոնն այս տարի կրում է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։ Մասնակիցներին սպասում է հայ և օտարազգի ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք` գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտարվեստ, դարբնություն և շատ ավելին, վարպետության դասեր, ազգային երգի ու պարի կենդանի կատարումներ, ավանդական խոհանոց` բացահայտելու Մեղրիին բնորոշ համերն ու խոհարարական գաղտնիքները, մանկական ծրագիր, լարախաղացի ներկայացում։
Համերգներով հանդես կգան «Կաթիլ» բենդը, Ժողովրդական արվեստների թանգարանի «Մանել» երգչախումբը, «Վարը Վարենկ» կրթամշակութային նախաձեռնությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի օժանդակությամբ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում