Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն
Վրաստանում տեղի է ունեցել երկրի նոր Կաթողիկոս‑Պատրիարքի ընտրությունը՝ գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ: Իրադարձությունը կարող է ազդել ոչ միայն Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) ներքին գործընթացների, այլև երկրի զարգացման քաղաքական վեկտորի վրա, գրում է BBC-ն:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված խորհուրդը Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարք, նոր հոգևոր առաջնորդ է ընտրել է Նորին Սրբություն Շիոյին: Իլիա II-ի մահից հետո ՎՈՒԵ-ն կգլխավորի 57-ամյա մետրոպոլիտ Շիոն: Զգուշավոր, ոչ հրապարակային և պահպանողական՝ այսպես են ներկայացնում Վրաստանի նոր հոգևոր առաջնորդին: Նա հազվադեպ է հարցազրույցներ տալիս լրագրողներին, ավելի հաճախ հայտնվում է միջոցառումներին՝ իշխանության ներկայացուցիչների շրջապատում։
2017 թվականի նոյեմբերի 23-ին Շիո եպիսկոպոսը նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ, 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի նիստում նրան շնորհվել է սկուֆիայի վրա ադամանդե խաչ կրելու իրավունքը:
Խորհրդի նիստը կայացել է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում: Քվեարկությանը մասնակցեցել է Սինոդի 38 անդամ, մեկ ձայն չեղարկվել է։ Նորընտիր կաթողիկոս-պատրարքի օգտին քվեարկել են մասնակիցներից 22-ը:
Եկեղեցական հավաքին մասնակցել է մոտ 1200 պատվիրակ: Նիստը ներառել է պատրիարքական գահի թեկնածուների ուղերձները, ինչպես նաև տարբեր թեմեր ներկայացնող պատվիրակների ելույթները: Գիտնականներից մեկը հանդես է եկել նաև պատմական ակնարկով՝ կապված Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսի հետ:
Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն միայն եպիսկոպոսները: Այն թեկնածուն, որն ստացել է քվեարկությանը մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին՝ տվյալ դեպքում 20 ձայն, համարվել է ընտրված Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Պատրիարքարանում գումարված Սուրբ Սինոդի նիստում Սինոդի անդամներն ընտրել են Պատրիարքական գահի երեք թեկնածուի:
Կաթողիկոս-Պատրիարքի թեկնածուներն էին՝ Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկուի մետրոպոլիտ Շիոն, Մրովելիի և Ուրբնիսիի մետրոպոլիտ Հոբը և Փոթիի ու Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում