«Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։
Հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ՝ «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը և Կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը 2026 թ. սեպտեմբերին կանցկացվեն Հայաստանում:
Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, համախմբելու է «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցչի: Այն կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման, մշակութային ժառանգության պահպանության ու արժևորման ոլորտում համատեղ ռազմավարությունների մշակման, կրթական նախաձեռնությունների իրականացման համար՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը։
Մասնակիցները կքննարկեն մի շարք մարտահրավերներ՝ կապված մշակութային ժառանգության պահպանության, կայուն զբոսաշրջության զարգացման և համայնքների ներգրավվածության խթանման հետ։ Միաժամանակ, համաժողովը կնպաստի Հայաստանի մշակութային ներուժի ներկայացմանը միջազգային հանրությանը՝ ընդգծելով երկրի դերը՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույց «Մշակութային ուղիների» շրջանակում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ