Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին
Գեղարվեստական և վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում, հայտնում է «Արմենպրեսը»։
Կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու Փելեշյանի «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակները» (1975) ֆիլմերի վերականգնված տարբերակները։ Փելեշյանը կմասնակցի ցուցադրություններին։
Կաննի «Դասականներ» ծրագիրն իրականացվում է 2004 թվականից։ Նպատակն է վերականգնված տարբերակով ներկայացնել բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր և հարգանքի տուրք մատուցել ոլորտի ներկայացուցիչներին։
Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։
Հայաստանի կինոյի հիմնադրամն էլ հայտնում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 12–20-ը ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film - Festival de Cannes կինոշուկային։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում