ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:
Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.
Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր
- ազգային և այլ պարերի կատարում
- հայկական և համաշխարհային երգերի կատարում (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):
Գրականություն
Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում
Բեմականացումներ
Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառնագության հետ:
Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ
Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:
Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ և ընդգրկել մշակույթի այլ ոլորտներ:
Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ՝ համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։
Հայտը ներառում է՝
- միջոցառման ծրագիրը (սցենար)
- 10 լուսանկար միջոցառումից
- միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):
Ժյուրին մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ ուսումնասիրում և գնահատում է ներկայացված հայտերը՝ հետևյալ չափանիշներով՝
- ծրագրի բովանդակություն,
- լեզվական բաղադրիչ,
- երաժշտական բաղադրիչ,
- միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:
Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցութի արդյունքները կամփոփվեն հունիսին։
ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-699 /600/ հեռախոսահամարին:
Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ