Հանդիպումներ Վենետիկ կատարած այցի շրջանակում
Իտալիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն:
Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել միաբանության թանգարանում, դիտել «Ավետիք Իսահակյանը և Վենետիկը» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին և կարևորվել միաբանության դերը՝ որպես Իտալիայում հայագիտության զարգացման առանցքային կենտրոն: Հատկապես ընդգծվել է կառույցի նշանակալի ներդրումը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում։
Տեղում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը միտված հետագա ծրագրերը, մասնավորապես` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-Մխիթարյան միաբանություն համագործակցությամբ համատեղ ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ. նախատեսվում է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը ներկայացնել միաբանությունում:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կաֆոսկարի համալսարանի ղեկավարության հետ։ Նա ծանոթացել է համալսարանի հայագիտական կենտրոնում իրականացվող ծրագրերին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման, մասնավորապես` ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և համալսարանում ցուցադրության կազմակերպման վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկում պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:
Նշենք, որ նախընթաց օրը Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Ավետիք Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում