Կողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործեր
Իտալիայում Պարմայի մոտ գտնվող Մանյանի-Ռոկկա հիմնադրամի մասնավոր թանգարանից գողացել են ֆրանսիացի իմպրեսիոնիստների և ֆովիստների գլուխգործոցներ։ Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավների ընդհանուր արժեքը հասնում է մի քանի միլիոն եվրոյի։ Թանգարանից կողոպուտը տեղի է ունեցել մարտի 22-ի գիշերից 23-ի գիշեր ընկած ժամանակահատվածում։ Գողացված աշխատանքների թվում են Պիեռ Օգյուստ Ռենուարի «Ձկներ» կտավը, Պոլ Սեզանի «Նատյուրմորտ բալով» և Անրի Մատիսի «Օդալիսկա պատշգամբում» նկարը։
Ոստիկանության տվյալներով՝ գողերը չորս հոգի են։ Դիմակավորված հանցագործները կոտրել են մուտքի դուռը, ներխուժել են առաջին հարկի դահլիճ և թանգարանի այգու միջով փախչել են գլուխգործոցներով։
Ամբողջ գործողությունը տևել է երեք րոպեից էլ քիչ և, ինչպես նշում են իրավապահները, լավ պլանավորված ու կազմակերպված է եղել։
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողերին, հավանաբար, վախեցրել է միացած ահազանգը. չորրորդ նկարը, որը նրանք, ըստ երևույթին, նախատեսել էին գողանալ, թողել են թանգարանի ներսում։
Ներկայումս ոստիկանությունը ուսումնասիրում է թանգարանի և հարակից օբյեկտների տեսախցիկների ձայնագրությունները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում