«Մկների ժողովը». առաջնախաղ Վանաձորում
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 24-ին տեղի կունենա «Մկների ժողովը» մանկական ներկայացման առաջնախաղը՝ ըստ Աթաբեկ Խնկոյանի համանուն ստեղծագործության։
Բեմադրության, բեմականացման և ձևավորման հեղինակն է Գյումրիից հրավիրված ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը, որը ներկայացմանը հաղորդել է թատերական ինքնատիպ լեզու և գունեղ արտահայտչականություն։
«Մկների ժողովը» ներկայացման առանցքում բարոյական և դաստիարակչական կարևոր գաղափարներ են՝ համախմբվածության ուժը, փոխադարձ հոգատարությունն ու հանդուրժողականությունը, միմյանց հանդեպ սերը և վստահությունը։ Պատմությունը երեխաներին մատուցվում է հասկանալի, կենդանի ու ներգրավող ձևով։ Բեմադրությունն առանձնանում է երաժշտական ու բեմադրական հարուստ լուծումներով, դինամիկ գործողությամբ և վառ կերպարներով:
«Մկների ժողովը» ոչ միայն զվարճալի և հումորով լի ներկայացում է, այլև արժեքային ուղերձներով հագեցած թատերական փորձառություն, որը նպաստում է երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը և մարդասիրական կարևոր գաղափարների ընկալմանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում