Աղքատության ծանր հետեւանքները
Քաղաքակիրթ երկրները, առողջ քաղաքական էլիտա ունեցող երկրներն ամեն ինչ անում են աղքատ բնակչության թիվը հասցնել զրոյի։ Եւ այս ձգտումն ինքնանպատակ չէ։ Աղքատ բնակչությունը հարմար թիրախ է բոլոր չար ուժերի համար։ Աղքատը հանուն արագ գումարի պատրաստ է ամեն ինչի։
Աղքատը պատրաստ է նաեւ որոշակի գումարի դիմաց մասնակցել ընտրությւոններին եւ քվեարկել այս կամ այն կուսակցության կամ դաշինքի օգտին։ Հայաստանի նախկին իշխանությունները շատ լավ գիտեին, որ իրենց հենարանը հենց աղքատ բնակչությունն է։ գալիս է ընտրության օրը, բաժանում ես որոշակի գումար, նրանք ընտրում են, իսկ հետո գների մեղմ բարձրացումով աղքատներից ետ ես վերցնում գումարը, ընդ որում, բարձր տոկոսով։
Հիմա էլ աղքատ բնակչությունը մեր երկրի թաքնված վտանգն են։ Նրանք կրկին սպասում են, որ կգա այն երանելի պահը, երբ քվեարկությունից առաջ իրենց փող կբաժանեն։ Այն էլ ինչպես են սպասում։ Եւ նրանց համար մեկ է, ավելի ճիշտ նրանք թքած ունեն, թե իրենց փող բաժանող ուժը ինչ է պատրաստվում անել Հայաստանի հետ։
Եւ գործող իշխանությունների ամենամեծ թերացումն էլ այն էր, որ նրանք այդպես էլ չկարողացան հաղթահարել աղքատությունը։ Աղքատին որքան էլ ասես, թե աղքատությունը քո գլխի մեջ է, նրանք աղքատության ճիրաններից դուրս չեն գա։ Նրանց պետք է ստիպես դուրս գան, ստեղծելով համապատասխան միջավայր։
Իսկ հիմա, համապետական ընտրություններից առաջ, շատ ու շատ դաշինքների եւ կուսակցությունների թիրախում հենց աղքատ բնակչությունն է։ Եւ հիմա իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որ հանկարծ փողաբաժանություն եւ նվերաբաժանություն չլինի։
Աչաջրի պատմությունը շատ խոսուն է, երբ գտան հարմար թիրախ, որոշեցին երեխաներին ֆուտբոլի համազգեստ բաժանել, այն էլ վրան իրենց լոգոն։ Բնականաբար, այդ համազգեստով երեխաները մրցումների չեն կարող մասնակցել, բայց ...
Top-News.am


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ