Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»
Երևանի ավագանին քննարկում է քաղաքում երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությունը՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» անվամբ։
Նախագծի հիմնավորմամբ՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի շարունակական աճը, ճանապարհային ծանրաբեռնվածության մեծացումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների ընթացքը պահանջում են ավելի համակարգված և միասնական մոտեցում երթևեկության կառավարման ու պլանավորման ոլորտում։
Նոր հիմնարկը կունենա մի շարք առանցքային գործառույթներ, այդ թվում՝
-
ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում,
-
երթևեկության հոսքերի մշտադիտարկում, վերլուծություն և մոնիթորինգ,
-
լուսացույցային կառավարման, ճանապարհային նշանների և գծանշումների միասնական քաղաքականության մշակում,
-
երթևեկության անվտանգության բարձրացման ծրագրերի իրականացում,
-
քաղաքային տրանսպորտի երթևեկության համակարգում,
-
ժամանակակից թվային լուծումների ներդրում և սպասարկում։
Ըստ նախագծի՝ նոր կառուցվող կենտրոնի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և հաստիքացուցակը սահմանվելու են որոշման հավելվածներում։ Քաղաքապետին էլ վստահվելու է հիմնարկը պետական ռեգիստրում գրանցելու գործնական կազմակերպումը։
Քաղաքապետարանում համոզված են, որ նոր կառույցը թույլ կտա իրականացնել ավելի ճկուն և արդյունավետ քաղաքականություն ճանապարհային երթևեկության ոլորտում՝ ապահովելով օպերատիվ արձագանք, միասնական համակարգում և ավելի բարձր մակարդակի անվտանգություն մայրաքաղաքում։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ