Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը բավականին մրցունակ է լինելու. Ս. Մարգարյան

azatutyun.am-ը գրում է, Երեկվա դրությամբ՝ սահմանված ժամկետից մեկ օր առաջ, դեռ ոչ մի կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) չէր ներկայացրել։
Մասնագետները հայտ ներկայացնելու ձգձգումը պայմանավորում են ընտրական ցուցակներում պատգամավորների թեկնածուների անունների հաջորդականության հարցում անհամաձայնությունների հետ։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում այս ինտրիգը որոշել են ձգել մինչև վերջին վայրկյանը: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում կրկին խաղաքարտերը չբացեց, միայն նշեց, որ ցուցակում հանրության կողմից ընկալելի անձինք են լինելու, և որ բավականին լուրջ ու մրցունակ ցուցակ է լինելու։
«Ստեղծեցինք մի դաշինք, որը շատ սոլիդ դաշինք ստեղծվեց, և բավականին ուժեղ թիմ է հավաքված, հանրության կողմից ընկալելի անձինք են լինելու ցուցակում, և մեր ցուցակը լուրջ, մրցունակ ցուցակ է լինելու։ Այնպես, որ այդ բոլոր գնահատականները, որ ինչ-որ մեկը գնաց` ցուցակը թուլացավ, երբեմն լինում է նաև հակառակը՝ երբ որ մեկի գնալով ուժեղանում է», - ասաց Մարգարյանը։
Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դերակատարում ունենալո՞ւ է ներկայացվելիք ցուցակում, «Համախմբման» փոխնախագահը պատասխանեց. - «Զարմանալին այն է, որ Սամվել Բաբայանի պաշտոնական հայտարարությունները չեն հիշում, հայտարարում են ինչ-որ կուլիսային բաների մասին ։ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ինքը ցուցակ չի մտնում, ինքը կուսակցություն չի մտնում, ինքը կհայտարարի իր նախասիրությունը, թե որ ուժին կստարի ինքը, եթե նա կհայտարարի, որ մեզ է սատարում, ես դրանից միայն գոհ կլինեմ, մենք բոլորս գոհ կլինենք, և դա պատիվ կլինի։ Ինքը, կարծում եմ, շուտով կհայտարարի, երբ որ ցուցակները լինեն կամ դաշինքները վերջնականապես՝ ովքեր են մասնակցում քաղաքական ուժերը հայտնի կդառնա, ինքը կհայտարարի, ես ենթադրում եմ, թե ում է սատարում ինքը: Այնպես որ, Սամվել Բաբայանի թեման, կարծում եմ, որ այն, ինչ ասվում է, մեծ մասն իրականության հետ կապ չունի, ինքը եթե մեզ կօգնի, ակնկալում եմ, որ նա մեզ կօգնի այս ժամանակաշրջանում։ Նա ցուցակում համենայն դեպս չի լինի, ինքն է հայտարարել, ինքն է այդպես ուզել»։
Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիրը ստորագրեցին երկուշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանափոխություն է անհրաժեշտ:
Հարցին, թե ժամանակին իշխանության մեջ եղած ֆիգուրները, իշխանությանը սերտաճած ֆիգուրները կարո՞ղ են այսօր գնալ իշխանափոխության, Մարգարյանը պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ այո, որովհետև նախ իշխանության մեջ լինելը, եթե դու այնպիսին չես, ինչպես ընդունված է ասել, որ այս մեկը վատ է աշխատում, թալանել է կամ փչացրել է, կամ, չգիտեմ, Հայաստանի իմիջին խփել է, բնականաբար, նաև իշխանության մեջ լինելը կառավարման լուրջ փորձ է։ Մենք ունենք երկու նախկին արտգործնախարար՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, նախկին պաշտպանության նախարար, ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգում բավականին մեծ ավանդ ունեցող անձինք: Եթե որևէ պաշտոնյա ունենում է անհամաձայնություն այս կամ այն երևույթի նկատմամբ, բնականաբար՝ նրա հայտնվելու լավագույն տեղը, երբ որ ինքը դեռևս պաշտոնյա է, նախարար է կամ բարձր այլ պաշտոն է զբաղեցնում, դա Ազատություն հրապարակ իջնելն ու միտինգ անելը չի սկզբնական շրջանում, ինքը ունի դրանք հայտնելու տեղ, անհամաձայնությունը քննարկելու, երբ որ տևական ժամանակ դրանք չեն լուծվում, անշուշտ, ինքը կա՛մ դրան համակերպվում է, կա՛մ հրաժարական է տալիս: Այնպես որ, իշխանության մեջ լինելը դեռևս չի նշանակում համաձայնվել բոլոր բացասական երևույթներին, որոնք առկա են»։