Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Քաղաքականություն

Ինքնասիրության հարց է, ոչ մեկը պաշտոնական հանդիպումներին չպետք է օտար լեզվով խոսի. Գեղամ  Նազարյան

«Երբ որ նայում ենք մեծ ու փոքր խանութների, ինչ-որ ցուցասրահների և անվանումներում հայերենը հաճախ կամ փոքր տառերով է, կամ բացակայում է։ Ամենակարևորը պաշտոնական հանդիպումների ժամանակ մեր լեզուն ոտնահարվում է, խոսում են ռուսերեն հայ պատգամավորները, նախարարները, խոսում են անգլերեն, երբ որ պարտավոր են խոսել հայերեն և ապահովել անգլերեն կամ ռուսերեն թարգմանություն, այս մասին մտածե՞լ եք ոնց անենք, որ այս խնդիրը լուծենք»,–ասաց նա՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Ի պատասխան վերջինս ասաց. «Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ընդհանրապես, երբ որ ես խոսում էի լեզվական քաղաքականության հայեցակարգի մասին, սա ներառում է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին հայերենը որպես պետական լեզու սահմանելն է, թե ինչ է նշանակում։ Որովհետև մենք որևէ փաստաթղթում չունենք ձևակերպված, թե պետական լեզու ասելով, ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ, և ինչպես ենք պատկերացնում դրա իրացման մեխանիզմները։

Ձեր նշած հարցերը մասամբ ի հայտ են գալիս նաև այս պահին գործող ինստիտուցիոնալ գործիքակազմի անկատարությունից։ Գիտեք, որ Լեզվի կոմիտեն նախկինում եղել է տեսչություն, այնուհետև վերափոխվել է կոմիտեի, որը հնարավոր չի դարձնում տեսչական գործառույթների իրականացումը։ Ըստ էության, շատ հարցեր, որոնք կարող էին տեսչական գործառույթով կարգավորվել, հիմա տեղափոխվում են դատական դաշտ։ Սա բացարձակ անարդյունավետ է, և մենք նաև այս հարցի լուծմամբ փաթեթ ունենք, որը առաջիկայում կներկայացնենք»։

Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Պարզապես մենք շատ ենք ուշացել այս առումով։ Ինձ պատճառաբանում են, որ թարգմանիչը մեզնից վատ է խոսում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, դրա համար մենք հանդիպումների ժամանակ մենք ենք խոսում այդ լեզվով։ Դա ինքնասիրության... լավ, կոպիտ բառեր չասեմ, ուղղակի պետք է սահմանել հստակ, որ այլևս որևէ մեկը ինքնագործունեությամբ չզբաղվի։ Ենթադրենք ես տիրապետում եմ վրացերենին շատ լավ, բայց պաշտոնական հանդիպման ժամանակ ես ինձ իրավունք չպետք է վերապահեմ խոսել վրացերեն»։

Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ «Լեզվի մասին» օրենքը կարգավորում է համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ նաև այլ լեզվով խոսելը. «Այդ իմաստով նաև օրենքի շրջանակներում է, և կան միջազգային որոշակի աշխատաժողովներ և համաժողովներ, որտեղ այդ ձևաչափը կիրառվում է, բայց եթե կա որևէ դրսևորում, որը օրենսդրական կարգավորումներից դուրս է, պետք է ասեմ, որ նաև Լեզվի կոմիտե են դիմում նման հարցերով, և մենք համապատասխան վարույթների հարուցմամբ փորձում ենք յուրաքանչյուր իրավիճակը քննել։

Ընդհանուր առմամբ, մեզնից յուրաքանչյուրը պետք է հայերենի նկատմամբ ունենա առանձնահատուկ վերաբերմունք ու ես շատ կարևորում եմ, որպեսզի սա ոչ միայն բառեր լինեն, այլ լինի գործնականում։ Սա ասելով նկատի ունեմ շատ պրակտիկ հարցեր, ինչպես օրինակ դասագրքերի լեզուն, ինչպես օրինակ մեզանում բազմաթիվ տեքստերը, որոնք հայերեն բառերով և տառերով են, բայց հայերեն չեն, այնպես որ խնդիրները բազմազան են»։