Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել․ քրվարույթի նյութերը դատարանում են
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված՝ Վարդենիս քաղաքի կարիքների համար կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններին դրական եզրակացություն տալու և համայնքապետարանի կողմից ընկերությանը վճարման ենթակա գումարի վերաբերյալ փաստաթղթերը համապատասխան բաժին ներկայացնելու համար նշված պաշտոնատար անձինք 2024 թվականի նոյեմբերի 4-ին կաշառք են ստացել տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու տեխնիկական հսկիչից:
Կաշառք ստանալու համար համայնքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար ընկերության տնօրենին ու տեխնիկական հսկիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին